NTV հեռուստաալիքը հայտնում է,որ Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) ղեկավարներ Բինալի Յըլդըրըմն ու Դևլեթ Բահչելին համաձայնեցրել են նոր Սահմանադրության նախագիծը,որը կուղարկվի խորհրդարանի դիտարկմանը։ Յըլդըրըմը հայտարարել է, որ եթե փաստաթուղթը հավանության արժանանա առնվազն 330 պատգամավորի կողմից, ապա այն կդրվի հանրաքվեի։
Քվեարկությունը պետք է անցկացվի օրենսդիրների կողմից նախագիծը հավանության արժանացնելուց հետո՝ 60 օրից ոչ ուշ ընկած ժամանակահատվածում։ Նոր սահմանադրության նախագիծը նախտեսում է նախագահական լիազորությունների կտրուկ ուժեղացում։
Մասնավորապես պետության ղեկավարը կարող է անձամբ գլխավորել կառավարությունը, կամ միանձնյա նշանակել կառավարության ղեկավար։
Փաստաթղթի ընդունման դեպքում նախագահի ուղիղ ենթակայության տակ կանցնեն երկրի զինված ուժերը և հատուկ ծառայությունները։
Ներկայումս նրանց գործունեությունը կանոնակարգվում է կոլեգիալ մարմնի՝ Գերագույն ռազմական խորհրդի կողմից։ Եվս մեկ նորարարություն կարող է լինել մահապատժի վերականգնումը։
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը