Կադրային փոփոխություններ՝ Ոստիկանությունում
ՀՀ ոստիկանության շտաբը նոր ղեկավար ունի: Պաշտոնում նշանակվել է Հովհաննես Քոչարյանը, ով Իրավաբանական վարչության պետն էր, իսկ ավելի վաղ՝ Անձնագրային և վիզաների վարչության ղեկավարը։ Շտաբի նախկին ղեկավար Արամ Զաքարյանը տեղափոխվել է այլ վարչություն և նշանակվել Պետական պահպանության գլխավոր վարչության ղեկավար։
