ՔՊ-ն, «Լուսավոր Հայաստան»-ն ու «Հանրապետություն»-ը ձեռք են բերել հստակ պայմանավորվածություն
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ: Դեկտեմբերի 12-ին երեք կուսակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
