Թուրքիայում Սերգեյ Լավրովի խոսքերի սխալ թարգմանությունը սկանդալ է առաջացրել
Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Թուրքիայի լրատվամիջոցները սխալ են թույլ տվել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքը թարգմանելիս, որը վերաբերել է Սիրիայում թուրք զինվորականների միջադեպին: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:«Թուրքական մամուլը գրում է, որ Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե «թուրքական դիրքերի վրա հարձակումն իրականացրել է սիրիական բանակը»: Նախարարն ասել է ճիշտ հակառակը. ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Սիրիան թուրքական դիրքերին հարվածներ չեն հասցրել: Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչներն իրենց ԶԼՄ-ների այդ սխալը մեկնաբանել են թուրքերենի յուրահատկություններով և թարգմանության դժվարություններով»,- հայտնել է Զախարովան:
