Ռուսաստանը և Սիրիայի ընդդիմությունը գաղտնի բանակցություններ են վարում. Financial Times
Սիրիական ընդդիմությունն առանց ԱՄՆ-ի մասնակցության Հալեպում մարտերը դադարեցնելու հարցով բանակցություններ է սկսել Ռուսաստանի հետ, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:Ըստ պարբերականի` ընդդիմության 4 անդամներ հայտնել են, որ բանակցություններում միջնորդի դերում հանդես է եկել Թուրքիան: Ընդդիմադիրների խոսքով`դեպքերի նման զարգացումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը երկրորդ պլան է մղվել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող որոշ իրադարձություններում:«Վաշինգտոնն ամբողջությամբ դուրս է այդ բանակցություններից և ընդհանրապես չգիտի, թե ինչ է տեղի ունենում Անկարայում»,- նշել է ընդդիմադիրներից մեկը: Ինչպես նշվում է՝ բանակցություններում նշանակալի առաջընթաց չի գրանցվել:
