«Մենք հարգում ենք ղարաբաղյան հիմնախնդիրները լուծելու Ռուսաստանի կամքը». Չավուշօղլու
«Հուրիեթ» պարբերականի հաղորդմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: «Մենք հարգում ենք ղարաբաղյան հիմնախնդիրները լուծելու Ռուսաստանի կամքը»,- ասել է Չավուշօղլուն: Նրանք անդրադարձել են նաև սիրիական զարգացումներից. «Թուրքական հոսք»-ից և տարբեր ոլորտներում համագործակցությունից:
