Կոռուպցիայի դեմ պայքարը շոու չէ. Պուտին
Կոռուպցիայի դեմ պայքարը շոու չէ, այն պահանջում է պատասխանատվություն և պրոֆեսիոնալիզմ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ուղերձով դիմելով Դաշնային խորհրդին։ Այս մասին հայտնում է TASS-ը։Պուտինը նշել է, որ շատ դեպքերում աղմուկ են հանում հենց իրավապահ մարմինների ներկայացուցիչները: «Կոռուպցիայի դեմ պայքարը շոու չէ: Այն պրոֆեսիոնալիզմ է պահանջում և պատասխանատվություն: Ո՛չ պաշտոնները, ո՛չ անցյալի արժանիքները չեն կարող լինել շղարշ իշխանության՝ անմաքուր ձեռք ունեցող ներկայացուցիչների համար»,- հավելել է նա:
