Վերեւը Արարիչ, ներքեւը՝ Մայր Հայաստան. Շարմազանովը՝Բագրատյանին

ԱԺ-ում  շարունակվեց «ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015թ. հոկտեմբերի 13-ին ստորագրված «քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-2»  վարկային համաձայնագրի» քննարկումը , որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 112 մլն 960 հազար ԱՄՆ դոլար: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը իր արտահերթ ելույթում  նախ հայտարարեց, որ մինչ այս պահը հնչած ելույթները ըստ էության չէին, միայն մեկ-երկու տեղ հնչեց: Նա հատկապես անընդունելի համարեց, որ պատգամավորները խոսեցին հիմնականում մարզերի խնդիրներից՝ քննադատելով, թե միայն մայրաքաղաքին է գումար հատկացվում. «Չի կարելի մեր երկրում բաժանում կատարել երեւանցի, վանաձորցի, գյումրեցի: Ես ալավերդցի եմ, բայց բոլորիս աչքի լույսը Երեւանն է, ինչ-որ մեկի մոտ հարց կա՞: Երեւանը վերջին մի քանի տարում չէ, որ դարձել է մեկ ու կես միլիոնանոց:Ամենավտանգավորը գավառական մտածողությունն է, որ մայրաքաղաքի շահերը հակադրում են մարզերին: Դա նույնն է, թե ասես՝ մո՞րդ ես շատ սիրում, թե հորդ: Ընդունում եմ, որ միգուցե համաչափ զարգացում չկա, սակայն կանգնել նման բան ասել ու ասել՝ էդ հիմքով դեմ եմ քվերարկելու, դա անընդունելի է: Ի դեպ, վարկ տալիս են նրան, ով կարող է մարել, դա ասել է Չերչիլը: Ըստ նրա՝ դա խոսում է պետության բարձր վարկանիշի մասին: Չերչիլին մեջբերում եմ, քանի որ գիտեմ՝ հատկապես արեւմտասեր իմ բարեկամների համար նա լուրջ հեղինակություն է: Կարծում եմ՝ այս ամբիոնը պրիմիտիվ քննարկումների առարկա մի դարձրեք: Հորդորում եմ բոլորին՝ կողմ քվեարկել: Կոչ եմ անում նաեւ Երեւանի քաղաքապետարանին՝ ավելի վերահսկելի դարձնել այս ծրագիրը»: Շարմազանովը,անդրադառնալով  ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, թե եղել է Արեւմտյան Հայաստանում ու մինչեւ այդ հատվածը պետք է մտածեինք նաեւ ճանապարհաշինության մասին,հայտարարեց.«Որպես պատմաբան՝ ես չդիմացա գայթակղությանը, ու ուզում եմ անդրադառնալ մեր հարգարժան պարոն Բագրատյանի խոսքերին։ Կոչ եմ անում՝ դիլետանտական քննարկումների առարկա չդարձնել Արեւմտյան Հայաստանի մասին խոսելը: Վերջում ուզում եմ ասել՝ վերեւը Արարիչ, ներքեւը՝ Մայր Հայաստան»:  

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video) Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը «Դուք տեսե՛ք՝ սա ինչ տիպի շիզոֆրենիկ ա»․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ԱՄՆ-ն և Իրանը իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Հաքան Ֆիդան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շենգավիթի ոստիկանապետը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավին (video) Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը» ՇՏԱՊ․ ոստիկանները քաշքշելով տարան «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (video) Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը Ռուսաստանն այդ օրվանից անցնելու է կատաստրոֆիկ քայլերի․ Երվանդ Բոզոյան (video) Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու միջնորդություն ներկայացվեց Լավրովը բանակցություններ կվարի Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ Տակա՛նք, դու էդ ի՞նչ ես գոռացել Մեղրիում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Այո՛, զանգել եմ Պուտինին․․․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am