Սեյրան Օհանյանի կինը պատասխանում է իրեն չհանդուրժողներին
ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը շարունակում է սոցիալական տիրույթի իր էջում հատվածներ հրապարակել ամսագրերից մեկին տված հարցազրույցից: - Տիկին Ռուզաննա, թշնամիներ ունե՞ք. ովքեր են նրանք: - Ասում են՝ մարդիկ, որոնք կյանքում ինչ-որ բանի են հասել, միշտ էլ թշնամիներ են վաստակում: Իսկ ինձ չհանդուրժող մարդկանց կուզեի պատասխանել Մեծն Սևակի խոսքերով. «Պոկված անտառից` Մենակ ու մռայլ, Մի ծառ է ցցվել բարձունքի վրա: Ինչպես չի սիրում անտառը նրան, Ինչպես է ծաղրում, Քրքջում վրան, Ինչ է թե հսկան Այս թզուկների կամքին ու կյանքին Չի կարողանում իրեն ենթարկել, Ինչ է թե նրանք չեն կարողանում Իրենց նեղվածքում սրան բանտարկել…»:
