Աթամբաևը՝նախագահի պաշտոնը թողնելու մասին
«Риа Новости»-ն տեղեկացնում է,որ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել է, որ ուղիղ մեկ տարուց կթողնի նախագահի պաշտոնը և երկրում իշխանության փոփոխություն տեղի կունենա: Աթամբաևը Ղրղզստանի նախագահ էր ընտրվել 2011-ին, նրա լիազորությունների ժամկետը լրանում է 2017թ. ավարտին: «Արդեն 6-րդ տարին է, ինչ ես նախագահի պաշտոնում եմ: Ժամանակը շատ արագ է անցնում, մեղք կլինի, որ դժգոհեմ, և կարծում եմ, որ Ղրղզստանի քաղաքացիների օգնությամբ շատ բաներ հաջողվեց անել: Մենք ներկայումս բոլորովին այլ երկիր ունենք, մեկ տարուց ես կթողնեմ պաշտոնս, ևս 2-3 տարուց պարզ կդառնա, թե ինչ ենք կարողացել անել:Չգիտեմ, թե ժողովուրդն ում կընտրի հաջորդ տարի:Բայց կարևորն այն է, որ այդ մարդը չկարողանա երկիրը հետընթացի տանել»,-հայտարարել է նա:
