Շինարարության ծավալները շարունակում են նվազել

Չնայած օրերս ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ներկայացրած տնտեսական «վարդագույն» ցուցանիշներին, իրականությունը շուտ ավելի մռայլ է, եւ դա փաստում են ոչ թե ընդդիմադիր գործիչները կամ փորձագետները, այլ հենց պետական օղակները՝ ի դեմս Ազգային վիճակագրական ծառայության։ Մասնավորապես երկրի տնտեսության համար կարեւոր ճյուղերից մեկի՝ շինարարության ծավալների նվազումը ոչ մի կերպ չի տեղավորվում Սարգսյանի ներկայացրած վարդագույն պատերի մեջ։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա տասը ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները 9.8 տոկոսով նվազել են։ Այսինքն՝ այս տարվա տասը ամիսների ընթացքում իրականացվել է ավելի քան 275 մլրդ դրամի շինարարություն։ Մասնավորապես նշված ժամանակաընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվել է ավելի քան 28 մլրդ դրամի շինարարություն։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս տարի պետբյուջեի միջոցներով իրականացված շինարարության ծավալները 26.3 տոկոսով նվազել են։ Ընդհանուր անկման տվյալների վրա ամենաէական ազդեցությունն ունեցել է հենց այս ցուցանիշը։ Իսկ, ահա, համայնքների բյուջեով իրականացված շինարարության ծավալները, հակառակը, ավելացել են 16,9 տոկոսով։ Միջազգային վարկերով իրականացված շինարարությունը նույնպես ավելացել է 18.8 տոկոսով, այդ թվում՝ Համաշխարհային բանկի միջոցներով իրականացված շինարարության ծավալները, որոնք ավելացել են 22.8, եւ Ասիական զարգացման բանկի միջոցներով իրականացված շինարարական աշխատանքները, որոնց ծավալներն աճել են 36.1 տոկոսով։ Նկատենք, որ միջազգային վարկերով իրականացված շինարարության ծավալի ավելացումը հիմնականում պայմանավորված է ծրագրային միջոցներով, որոնք հատկացվել են անցյալ տարի կամ մի քանի տարի առաջ։ Դա կարող է լինել հյուսիս-հարավ ճանապարհի կամ ջրամբարների վերակառուցման ծրագրի շրջանակներում։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից Հայը ցանկանու՞մ է ապրել անկախ, անվտանգ, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունում, թե՞ «Արևմտյան Ադրբեջանում» Մահմուդ Ահմադի Նեջադի հետ, երբ պետք է գազամուղը բացեինք, գիտե՞ք՝ ԱՄՆ-ն ինչպես իրեն պահեց․ Քոչարյան (video) Դատարանում իմ տպավորությունները նորից կպատմեմ. Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել ընտրություններին Ժակ Շիրակը եկել էր համոզելու, բայց․․․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ է պատմում (video) Դա միակ տարբերակն էր, որ մենք հիմա ունենայինք հայկական Արցախ. Կարապետյանը վստահեցնում է՝ պատերազմի օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չի դրել Անբարո վարքագծով ռուս բլոգերի մազերը սափրած Գևորգ Մելքոնյանը հանկարծամաh է եղել կասկածելի հանգամանքներում. փաստաբան Եղանակը Հայաստանում Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինելու Փեզեշքիանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում Մոսկվան ուժեղացնում է Պուտինի անվտանգությունը․ Պեսկով «Ռոբերտի մայրը շատ խիստ էր»․ մանրամասներ Ռոբերտ Քոչարյանի ծնողներից․ ի՞նչ է հիշում Բելլա Քոչարյանը (video) Բա ու՞ր էիք, որ կամերայի առաջ մարդն ասեց՝ Վեհափառի գլուխը քարով կջարդեմ․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը (video) Սարսափելի մանրամասներ՝ Վեդիի մանկապիղծներից մեկի մասին (video) ՔԿ նախագահը՝ Վեդիի սկանդալային դեպքի մասին (video) «Բա, որ Պուտինը նման բան ասի, դուք կլսե՛ք սրանց ոռնոցը»․ Դերենիկ Մալխասյան (video) Մակրոնի հետ Նիկոլի գալուն գյումրեցիների մեծ մասը չէին գնացել,իրենց բերած մարդիկ էին․Արտաշես սարկավագ (video) Դուք մոլորեցրել եք հանրությանը․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը՝ Քննչական կոմիտեի նախագահին (video) Ձեր մեծ խայտառակությանն ադրբեջանցիների գիտե՞ք՝ ինչ սարսափելի ձևով արձագանքեցին․ Նարինե Դիլբարյան (video) Ռուսաստանը սպառնում է կոշտ պատասխան տալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am