Ցուցանիշներից պարզ է դառնում, որ բեկում կարող է լինել, բայց՝ դեպի ավելի վատը

Հիմա «պարզապես դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը» այլեւս անցյալի գիրկը ուղարկելու մասին։ Մեր պետական պարտքը այս տարվա 10 ամիսներին աճել է 530 միլիոն դոլարով կամ ավելի քան 10 տոկոսով եւ կազմել 5.606 միլիարդ դոլար։ Դրա մեջ արտաքին պարտքը 4.543 միլիոն դոլար է եւ մեկ անցած տասն ամիսներին աճել է 230 միլիոն դոլարով։ Իհարկե, արտաքին պարտքի աճը ավելի դանդաղ է, բայց կառավարությունը վերջին շրջանում թեւերը քշտած մեծացնում է ներքին պարտքը, որը աճել է 40 տոկոսով եւ կազմել ավելի քան 1 միլիարդ դոլար։ Գուցե սա նկատի ունի Սերժ Սարգսյանը, ասելով թե այլեւս անցյալ է դրսի օգնությանը կամ վարկային միջոցներին ապավինելը։ Փաստորեն մենք պատրաստվում ենք այսուհետ ապավինել «ներսի օգնությանը», այսինքն` դրամով ենք վերցնելու վարկերը, ու հետո, ասենք դրամը արժեզրկելով՝ «ներքին վարկատուներին» քցենք։ Եթե Սերժ Սարգսյանը սա «ապավինելու» ավելի լավ տարբերակ է համարում, ապա թող այդպես լինի։ ՀՀԿ համագումարում այդ կուսակցության առաջնորդը խոսելով տնտեսության մասին, հայտարարեց, թե «գալիք տարիների փոփոխությունները լինելու են բեկումնային»։ Բերված ցուցանիշներից պարզ է դառնում, որ իրոք կա նման հեռանկար՝ բեկում կարող է լինել, բայց՝ դեպի ավելի վատը։ Ու նման հեռանկարը պայմանավորված է ոչ թե այս պահին արձանագրվող ցուցանիշներով, այլ նրանով, թե ինչ է տեղի ունենում մեր տնտեսության մեջ, որը գալիք տարիներին կարող է բեկում ապահովել լավ, կամ վատ իմաստով։ Որպեսզի հետագայում դրական իմաստով բեկում լինի, մեր տնտեսության մեջ ներդրումները պետք է աճեն արդեն այսօր։ Առաջին 9 ամիսների տվյալներով նման միտում չի արձանագրվել։ Նշված ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների ծավալը (զուտ ներհոսքը) կազմել է 27 միլիարդ դրամ, ինչը մոտ 70 միլիարդ դրամով պակաս է անցած տարվա նույն ցուցանիշից։ Այսինքն` այդ ցուցանիշը նվազել է մոտ 2.6 անգամ։ Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը նվազել է մոտ 2 անգամ։ Մի խոսքով, առաջիկա «բեկումնային» տարիների շունչը արդեն զգացվում է։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am