Ինչու էր Լուկաշենկոն մեկնել Բաքու
«Независимая Газета»-ն գրում է,որ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել այն մասին, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բաքու էր մեկնել նավթի հարցը լուծելու համար։ «Այդ հարցն իսկապես բարձրացվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, և, կարծես, լուծվել է»,– գրում է թերթը: Ընդլայնված կազմով հանդիպմանն ադրբեջանական կողմից ներկա էր նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաևը: «Բելառուսը պատրաստ է նավթային ոլորտում համագործակցել Ադրբեջանի հետ երկարաժամկետ հեռանկարով»,- հայտարարել է Լուկաշենկոն։ Փորձագետների կարծիքով Բաքուն պատրաստ է դիտարկել այդ առաջարկը։ Ըստ նրանց՝ Բաքվի հետ հերթական անգամ նավթի մատակարարումների շուրջ պայմանավորվելը Լուկաշենկոյին ստիպել է Մոսկվայի հետ այդ խնդրի չլուծված լինելը:
