Վաչե Սարգսյան. այսուհետ շատ ավելի թափանցիկ ու պարզ է լինելու դաշտը՝ օգտակար գրքի եւ գրողի համար

Մշակույթի նախարարության «Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Վաչե Սարգսյանի խոսքով՝ փոփոխությունները նոր են սկսվում, եւ շատ մեծ քայլեր պետք է արվեն՝ միտված գրողի եւ գրքի իրական արժեքի բարձրացմանը՝ համախմբելով բոլորի ջանքերը։ Նորանշանակ տնօրենը համաձայն չէ, որ այս փոփոխությունը ոչ թե կկանոնակարգի դաշտը, այլ կվերածի քաոսի։ Ըստ նրա, այսուհետ շատ ավելի թափանցիկ ու պարզ է լինելու դաշտը՝ օգտակար գրքի եւ գրողի համար՝ մատուցման, հանրային ճանաչման, գրողի խրախուսման, ինչպես նաեւ սոցիալական վիճակի բարելավման տեսանկյունից. «Հիմա, անշուշտ, խոսակցություններ կպտտվեն ու կթեւածեն, պարզ է նաեւ մարդկանց անհանգստությունը, բայց այդպես ուռճացնել բոլորովին պետք չէ, շատ շուտով՝ առավելագույնը մի քանի ամսվա ընթացքում, հստակ կներկայացվի խնդիրը, եւ այս դաշտի բոլոր իրական գործող անձինք՝ գրող, հրատարակիչ, հասարակություն, ընթերցող, իրապես գոհ կլինեն եւ արդյունքներն էլ կտեսնեն»։ Այն հարցին, թե մտահոգություններ կան, որ ներկայիս պետպատվերի եւ պետաջակցման ծրագրի դեպքում ժամանակակից գրականությունն ու գրողները կհայտնվեն լուսանցքում, պատասխանում է. «Ընդհակառակը՝ ժամանակակից ազնիվ գրողները շատ ավելի ուշադրության կենտրոնում կլինեն՝ սկսած գրքերի նախապատրաստումից, նաեւ գովազդային ճանաչողական քայլեր կարվեն գրքի եւ գրողի նկատմամբ, տպագրությունից հետո էլ իրենց գրքերը լայնորեն կլուսաբանվեն, կներկայացվեն տարբեր տոնավաճառներով, իրացման խնդիրներին աջակցություն կլինի»։ Սարգսյանը կարծում է, որ նաեւ հրատարակիչները պետք է որոշակի ռիսկի գնան՝ տպագրելով ժամանակակից հայ հեղինակների գրքերը. «Բայց վստահ լինելով, որ արժանավոր գրողի են տպագրում, ընթերցողի համար էլ՝ որակյալ գիրք, որն էլ մենք օգնելու ենք լուսաբանել, կայացնել, ստեղծել մթնոլորտ գրքի եւ գրողի շուրջ, դրանից հետո դրամաշնորհներով, տարբեր խրախուսանքներով թե հրատարակչի, թե գրողի որոշակի ֆինանսական անհանգստությունները կթոթափենք»։ Այն, որ այս փոփոխության արդյունքում հնարավոր է գրահրատարակչական ոլորտը հայտնվի մի քանի հրատարակիչների ձեռքում՝ մրցակցությունից դուրս թողնելով ավելի փոքրերին, ապա իրենց խնդիրներից մեկն էլ հենց դա է լինելու, որ նման իրավիճակ չստեղծվի։ «Դրա համար բավականին լուծումներ, լծակներ եւ հնարավորություններ կան»,- ասում է Վաչե Սարգսյանը:   Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում Լուսանկարը՝ ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am