Նախահաշիվ՝ Բարեկամություն-Աջափնյակ մետրոյի նոր կայարանի ստեղծման համար

Արդեն հայտնի է, որ Երեւանի քաղաքապետարանը մտադիր է ամբողջովին վերափոխել մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը։ Դրա համար հայտարարվել է մրցույթ, նախանշվել է ներդրումների չափը, եւ նախնական հայտնի է նոր ծրագրի կոնցեպցիան։ Մեկ բառով ասած՝ Երեւանի տրանսպորտն այսուհետ կառավարվելու է մեկ օպերատորի կողմից։ Լինելու է մեկ միասնական տոմս, ինչպես եվրոպական շատ քաղաքներում է, եւ հնարավոր է՝ ուղեվարձը կախված լինի կանգառների քանակից։ Այս հարցում արդեն իսկ մտահոգություն է բարձրացվել, որ սրանով քաղաքապետարանը գնում է տրանսպորտի ուղեվարձի թանկացման։ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս թեմայով ասաց, որ այս պահին դեռ խորհրդատուներն իրենց աշխատանքն են կատարում։ Ավարտելուց հետո ամբողջությամբ լրացուցիչ կտեղեկացնեն։ «Այն տպավորությունը, որ ստեղծված է, որ սակագին է բարձրանալու, նման բան չկա»,-շտապեց բարձրացված մտահոգությունները փարատել Տարոն Մարգարյանը։ Հետո մանրամասնեց ծրագրի էությունը. «Մեր պատկերացմամբ՝ հետեւյալն է, որ պետք է լինի մեկ օպերատոր եւ միասնական տոմս, նաեւ միջին եւ մեծ տարողությամբ ավտոբուսներ»։ – Ե՞րբ պատրաստ կլինի նոր ցանցը։ – Ինձ թվում է՝ մինչեւ մյուս տարվա կես մենք ամբողջությամբ ցանցը կունենանք։ – Մետրոյի ցանցի հետ կապված ընդլայնում, զարգացում սպասվո՞ւմ է, քանզի երկար տարիներ է՝ խոսվում է նոր կայարանի բացման մասին, բայց դեռ նորություն չկա։ – Ինձ համար՝ որպես քաղաքապետ, դա շատ ցանկալի է, եւ մենք դեռ երկու տարի առաջ հայտարարեցինք, նախապատրաստում ենք նախագծեր, նախահաշիվներ Բարեկամություն-Աջափնյակ վարչական շրջան մետրոյի նոր կայարանի ստեղծման համար։ Աշխատանքներն արդեն ավարտական փուլին են մոտենում։ Դուք գիտեք, շատ մեծ ծախսերի մասին է խոսքը։ Արդյոք մենք պատրաստ ենք դրա տակ մտնելու եւ նման վարկեր վերցնելու։ Հետագայում, ինձ թվում է, տնտեսական աճ եթե ունենանք, արդեն նոր կանդրադառնանք այդ հարցին։   Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am