Ոստիկանները և սոցիալական աշխատողները ներխուժում են առողջ ընտանիք՝ առողջ երեխաներին հեռացնելու համար
«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծն ուղղված չէ ծառայելու իր նպատակին: Այն այլ նպատակների ծառայելու համար է դրվել շրջանառության մեջ: Օրենքը ուղղված է ՀՀ-ում ստեղծել մեխանիզմ, որը թույլ է տալիս ոստիկաններին և սոցիալական աշխատողներին ներխուժել առողջ ընտանիք՝ առողջ երեխաներին հեռացնելու համար: Սա յուվենալ արդարադատության մայր օրենքն է»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում նման տեսակետ հայտնեց Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանը: «Օրենքը ընդամենը աշխատանք է ենթադրում հետևանքի դեմ։Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ օրենքը կապ չունի երեխաներին ընտանիքներից դուրս բերելու հետ, հասարակությանը մանիպուլացնում են»,- ասում է Բոշյանը: Սոնա Դավթյան
