Ինչու Արամյանն «ամբողջ գիշեր չի քնել»
«Երևի ամբողջ գիշերն աշխատել եք, պարոն Արամյան: Տրիլիոնը միլիարդի հետ եք խառնում, միլիարդը՝ միլիոնի», - կատակեց վարչապետ Կարեն Կարապետյանը,երբ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացնում էր 2017-ի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին և ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում նախագծի քննարկման արդյունքներով մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթին հավանություն տալու և այդ առնչությամբ այլ հարցերի մասին նախագիծը:Նա նկատեց, որ նախարարն «ամբողջ գիշեր չի քնել» : «Ճիշտն ասած, ժամը 3-ին ենք գնացել տուն, պետք է հասցնեինք», - ասաց ֆինանսների նախարարը:
