Ջունգլի հովանավորները

 Երևանի կենտրոնի փողոցներից մեկում օրեր առաջ իր կնոջը դաժանաբար ծեծի ենթարկած Ջունգլ մականունով Գեւորգ Սարգսյանի նկատմամբ իրավապահներն,  ինչպես սպասելի էր,  խափանման միջոց են ընտրել ստորագրությամբ քաղաքից չբացակայելը: Իրավապահների որոշման վրա չի ազդել անգամ կնոջ նկատմամբ դաժան բռնությանը հետեւած խուլիգանական պատմությունն ու դանակահարության փաստը: Այսօր հայտնի դարձավ, որ Ջունգլը ծեծի գիշերը ծեծկռտուք է սարքել գիշերային ակումբներից մեկում իր անպարկեշտ պահվածքով: Դեպքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքի «Քրեյզի» գիշերային ակումբում: Տերյան փողոցում կնոջը ծեծելուց հետո Ջունգլը շտապել է նշված ակումբ, որտեղ իրեն կորցրած բարձրացել է ակումբի բեմահարթակին եւ զվարճացել: Ապա վեճի է բռնվել ակումբում գտնվողներից մեկի հետ, որի ընթացքում էլ դանակի վնասվածք ստացել ու տեղափոխվել Երեւանի հիվանդանոցներից մեկը: «Ջունգլը» հանրությանը հայտնի էր դարձել դեռեւս երկու տարի առաջ՝ ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծի ենթարկելու դեպքից, ինչի հետևանքով ազատամարտիկը մահացել էր: Որոշ ժամանակ անազատության մեջ մնալուց հետո «Ջունգլը» ազատ էր արձակվել, քանի որ դատաբժշկական երկրորդ եզրակացությամբ պարզվել էր, որ Վարդան Թումանյանը ծեծի հետեւանքով չի մահացել, նա ի ծնե իբր հիվանդ է եղել և այդ օրը պետք է մահանար, և ծեծը պարզապես համընկել է այդ օրվա հետ: Իսկական աբսուրդ: Որքան էլ սպանված ազատամարտիկի այրին ու հարազատները թակեցին բարձրագույն ղեկավարության դռները, բաց նամակներով նրանց ուշադրությունը հրավիրեցին այդ ոճրագործությանը, երբ փողոցային մեկը կենցաղային վեճի պատճառով խլել էր հայրենիքի համար կռիվ տված մարդու կյանքը, ապարդյուն: Բոլորն անտարբեր մնացին այս ընտանիքի ողբերգությանը: Ահա մեր դատաիրավական համակարգի պատկերը և անպատժելիությունը, որը ծնում է նոր հանցագործություններ: Քանի կոպեկ արժե Սերժ Սարգսյանի ՀՀԿ համագումարում հնչած ճռճռան ելույթը, որով նա դրվատում էր իր թիմի կատարած ահռելի աշխատանքը, թվարկում ոլորտներ, ինչ-որ աճերի մասին խոսում, այնինչ գրեթե նույն ժամին փողոցում այդ իշխանության իրական պատկերն էր հառնում: Ինչու անպատասխան մնաց մարդ սպանած Ջունգլը, մնում է միայն ենթադրել։ Մամուլը գրեց նրա ու ԵԿՄ-ի կապի ու բարձրաստիճան այրերի հովանավորչության մասին: Եթե ժամանակին Ջունգլը արժանի պատիժ կրեր, ապա դժվար է ասել, թե այսօր այնքան կլկտիանար, որ օրը ցերեկով փողոցում ծեծկռտուք կբեմադրեր: Սերժ Սարգսյանը խոսում էր բարեփոխումներին իրենց հավատարմության մասին, այնինչ բռնության նկատմամբ իրենց հավատարմության արդյունքում է, որ հանցավորներն արժանի պատժի չե արժանանում ու որպես կանոն արդարադատությունը գործում է ծանոթ-բարեկամ, խնամի շղթայի տիրույթում: Տարածաշրջանում ամենաբազմամարդ ոստիկանությունը, որը տարբեր հաշվարկներով գերազանցում է սահմանված նորմայից բնակչության թվին ընկնող ոստիկանների թվուվ, փաստացի մատնվել է անգործության ու հանցավոր անգործության հետեւանքով է, որ հող է պարարտացվում նոր հանցագործությունների համար: Նույն օրը մամուլը ահազանգեց նաեւ մեկ ուրիշ բռնությանը, տխրահռչակ Լիսկայի փոքր որդին դանակահարել էր Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը, տղաները միասին խրախճանքի էին մասնակցել, բայց ընթացքում ինչ-ինչ անհամաձայնություններ էին առաջ եկել ու լեզվակռիվն ավարտվել էր ծեծկռտուքով: Դե, իհարկե, մեր իրավապահներն էլ առաջնորդվեցին լիսկաների շահերով, որոնք որպես կանոն միշտ կարողանում են իրենց լծակների կիրառմամբ ծառից փորձանքից հեռու մնալ:
Անի Սահակյան

դիտվել է 194 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am