«Ավրորա»-ի հիմնադիրները դիմում են Բան Կի-Մունին

Նոյեմբերի 30-ին ՄԱԿ-ի հիմնադրամը եւ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիան կազմակերպել են ընդունելություն՝ մեծարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին, ում պաշտոնավարումն ավարտվելու է այս տարվա դեկտեմբերի 31-ին: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը բաց նամակով իրենց երախտագիտությունն են հայտնել Բան Կի-Մունին. «Հարգելի գլխավոր քարտուղար Բան Կի-Մուն, «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի անունից հայտնում ենք մեր երախտագիտությունը` աշխարհի առավել կարիքավոր մարդկանց մասին իրազեկման բարձրացման եւ աջակցության գործում Ձեր հաստատակամ նվիրվածության համար: Մենք գնահատում ենք Ձեր՝ մարդկության ամենահրատապ մարտահրավերները դիմագրավելու գործողությունները համախմբելու եւ խթանելու ջանքերը: Անպաշտպաններին աջակցելու Ձեր գործունեության շնորհիվ Դուք կյանքի եք կոչում «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի ոգին, որը փառաբանում է այն մարդկանց, որոնք վտանգի տակ են դնում իրենց կյանքն այլոց փրկելու համար: Ձեր պաշտոնավարման ընթացքում Դուք, հավատարիմ մնալով ՄԱԿ-ն առաջընթացի բարձրակետ դարձնելու Ձեր նպատակին, հասել եք նշանակալի արդյունքների՝ հատկապես կանանց, երեխաներին եւ կարիքավորներին աջակցելու ուղղությամբ: Մասնավորապես, մենք երախտագիտություն ենք հայտնում անցյալի դասերն ապագայում գիտակցված որոշումների եւ գործողությունների վերածելու Ձեր նվիրվածության համար: «Ավրորա» ամենամյա մրցանակը տրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Ուստի, մենք շնորհակալ ենք դեկտեմբերի 9-ը՝ «Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ ոճիրի կանխարգելման միջազգային օր» ճանաչելու վերաբերյալ բանաձեւը վավերացնելու համար: Մենք շնորհակալ ենք, որ բանաձեւը ճանաչում է, որ ցեղասպանության կանխարգելումը շարունակում է մնալ հատուկ պարտավորություն ժամանակակից միջազգային իրավունքի շրջանակում: Ձեր աշխատանքի շնորհիվ է, որ դեկտեմբերի 9-ն ամեն տարի միջազգային հանրության համար ունի հատուկ կարեւորություն՝ բարձրացնելու Ցեղասպանության հռչակագրի մասին իրազեկվածությունը, դրա դերը ցեղասպանության ոճիրի դեմ պայքարի եւ կանխարգելման, ինչպես նաեւ այսօր եւ պատմության ընթացքում զանգվածային բռնությունների զոհերի հիշատակի համար: Հաշվի առնելով, որ Ձեր պաշտոնավարումն ավարտվում է, միանալով աշխարհում բազում մարդկանց, մենք շնորհակալություն ենք հայտնում հանրությանը ծառայելու Ձեր նվիրվածության համար: Հուսով ենք, որ մենք էլ կունենանք դեր Ձեր ժառանգությունը շարունակելու գործում: Խորին հարգանքով՝ Նուբար Աֆեյան Վարդան Գրեգորյան Ռուբեն Վարդանյան «Ավրորա» մարդասիրական մրցանակի համահիմնադիրներ»

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am