Դաշինքը կհամալրվի՞

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական խորհուրդը, 2016 թվականի փետրվարի 6-ին քննարկելով 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի հարցը, որոշեց.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով՝ առանց նախընտրական դաշինքի:«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բազմապատկելու է ջանքերը այլ ուժերի եւ անհատների՝ Կուսակցության շարքերը ներգրավելու ուղղությամբ: Սա Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ստեղծված վերոնշյալ կուսակցության մամլո հաղորդագրությունն է՝ այս տարվա փետրվարին: Այսօր՝ դեկտեմբերի 1-ին նույն կուսակցության Ֆեյսբուքյան էջում երեկոյան հայտնվեց հետեւյալ հայտարարությունը, որ այսօր <<տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ: Դեկտեմբերի 12-ին երեք կուսակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ>>: Հասկանալի է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2017-ի ապրիլի խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին,ինչի վերաբերյալ մի քանի շաբաթ է այս ուժերը քննարկում են միմյանց հետ: Թե ինչու հավակնոտ ՔՊ-ն փոխեց դիրքորոշումը, թերեւս բոլորին է հայտնի: Փետրվարից հետո քաղաքական կյանքում տեղի ունեցած գործընթացների ընացքում պարզ տեսանելի եղավ այս կուսակցության իրական ռեսուրսները, նման որոշման հարցում էական դեր խաղացին ՏԻՄ վերջին ընտրությունները, որոնց ժամանակ ՔՊ-ն չնչին ձայներ ստացավ: Բոլոր դեպքերում ողջունելի է, որ վերջապես, ՀՀ քաղաքական հավակնոտ դերակատարները քաղաքական դաշտի մարտահրավերներն ընդունեցին ու որոշում կայացրեցին դաշինք ձեւավորել, մի բան, որը վերջին տարիներին ընդդիմադիր դաշտի համար անհաղթահարելի ռուբիկոն է եղել, ամբիցիաները, տարատեսակ երկրորդական պատճառները առաջին պլան մղվելով, տապալել են ընդդիմադիր հնարավոր դաշինքները: Թեպետ բոլորն են գիտակցել, որ ժողովուրդը բոլոր ժամանակներում գնացել է այն ուժերի հետեւից, որոնք միասնաբար, բռունցքված են , ուժ են ներկայացնում, հավատ ներշնչում մարդկանց մեջ: Միանգամից ասել, որ երեք ուժերին ոչ մի այլ կուսակցություն չի միանա, գոնե դաշտում ակտիվ ու ազդեցիկ ուժերը: Միանշանակ բացառելի է ՀԱԿ-ը, որը երեք ուժերից մեկի հետ անհաղթահարելի տարաձայնություններ ունի: Մասնավորապես խորը անջրպետ է առաջացել Նիկոլ Փաշինյանի ու այս կուսակցության ակտիվի միջեւ, այդ անջրպետը առաջ եկավ Լեւոն-Տեր-Պետրոսյանի՝ բուժուադեմոկրատական հեղափոխության փորձի առաջին իսկ օրերից, անջրպետն, ի վերջո, խորացավ, Նիկոլ Փաշինյանը նախ խզեց կապերը խմբակցության հետ, ապա իր նախաձեռնությամբ հիմնադրեց ՔՊ-ն: ՀԱԿ-ը ոչ միայն տեղ չի գտնի այս դաշինքում, այլեւ ապագա խորհրդարանում, բարդ բան չէ կանխատեսել, որ այս դաշինքը կվաստակի հաջորդ խորհրդարանում արմատական ընդդիմությանը հատկացվելիք տեղերը:ՀԱԿ-ը կամ դուրս կմղվի քաղաքական ասպարեզից, կամ էլ Գագիկ Ծառուկյանի վերադարձի պարագայում կտեղավորվի այդ բևեռում, եթե իհարկե, Ծառուկյանը ցանկություն ունենա նման բեռ ուսերին վերցնել: Ազատ դեմոկրատների հետ ևս բացառվում է, որովհետև այս թիմում այլ հավակնություններ ունեն ու ցանկանում են իրենք էլ որոշակի բևեռ ձևավորել: Մենք բազմիցս տեղեկացրել են, որ այդ համատեքստում բանացություններ են ընթանում դեմոկրատների ու Վարդան Օսկանյանի հիմնադրած <<Համախմբում>> կուսակցության հետ: Բնականաբար վերջինի առջեւ պինդ փակված են երեք ուժերի դաշինքի դռները, քանի որ առնվազն երկուսը բազմիցս են հայտարարել, որ Մարտի 1-ի պատասխանատուների ու այդ ժամանակվա իշխանության ներկայացուցիչների հետ համագործակցությունը անթույլատրելի է: Դե, իսկ ավելորդ է խոսել ԲՀԿ-ի մասին: Մյուս կողմից՝ դաշինքի ներսում էլ խնդիրների պակաս չի զգացվի կապված ֆինանսի հետ, գաղտնիք չէ, որ ներկայում գրեթե բոլոր կուսակցությունների առջեւ ծառացած է այդ հարցը, ինչպես ու ով է գումարներ գտնելու տարածքային կառույցներ հիմնելու, պահելու ու նախընտրական աշխատանքներ տանելու համար: Այնպես չէ, որ երեք ուժերի լիդերները նույնիսկ համաժողովրդական ճանաչում ունեն, իհարկե, Էդմոն Մարուքյանը Վանաձորում ՏԻՄ ընտրություններ կարելի է ասել հաղթեց, բայց մեկ ուրիշ մարզում նա նույն ազդեցությունը չի կարող ունենալ, կամ Արամ Սարգսյանը, գուցե նա Արարատում ընդունելի է, բայց այստեղ կան իշխանության երկու ազդեցիկ դինաստիաներ, ուստի կառույցները ընտրողի հետ խորքային աշխատանքներ տանելու խնդիր ունեն, իսկ կառույցները աշխատեցնելն արդեն ահռելի գումարների հետ է կապված: Անի Սահակյան

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am