Արյունահեղություն առանց կանոնների ու սահմանների

Իսրայելն էլ մտավ խաղի մեջ ԴԱԻՇ-ի դեմ գործողություններին նախօրեին միացավ նաեւ Իսրայելը: ԴԱԻՇ-ի դեմ պայքարի «աշխարհագրությունն», այսպիսով, ընդլայնվում է: ԴԱԻՇ-ի հետ համագործակցող «Շուհադ Ալ-Յարմուք» խմբավորումը Սիրիայի տարածքից կրակ է բացել Իսրայելի զինվորականների վրա, որոնք հսկում են Գոլանի բարձունքի հարավային մասի սահմանը։ Փոխհրաձգության արդյունքում զոհվել է չորս ահաբեկիչ, իսրայելական բանակը կորուստներ չի կրել։ Իսրայելական The Jerusalem Post թերթի փոխանցմամբ՝ իսրայելական ավիացիան Սիրիայում հարվածել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ կապված զինյալներին։ Դա եղել է նրանց կողմից Գոլանի բարձունքների հարավային հատվածում պարեկություն կատարող իսրայելցի զինծառայողների վրա կատարված հարձակման պատասխանը։ Այդ մասին հայտնել է ՑԱԽԱԼ-ի ռադիոկայանը։ Վերջինիս հայտարարությամբ մեջ նշվել է, որ հարվածը հասցվել է խոշոր տրամաչափի գնդացիր ունեցող ավտոմեքենայի, որում գտնվել է չորս ահաբեկիչ, որոնք ըստ ամենայնի ոչնչացվել են։ Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայությունը հայտնել է, որ տեղյակ է միջադեպի մասին, սակայն մանրամասները կհայտնի ավելի ուշ։ Զինվորականները մանրամասներ չեն հաղորդում ռմբակոծության արդյունքների մասին։ Հետևելով միջազգային մամուլի, արեւմտյան փորձագետների հրապարակումներին, կարելի է եզրակացնել, որ լուրջ գործընթացներ են ծավալում մերձավորարևելյան տարածաշրջանի շուրջ: Գերտերությունները կարծես, վերահսկողության եւ ազդեցության վերադասավորությունների լրջագույն գործընթացների մեջ են: Պարզից պարզ է, որ առանց ԱՄՆ-ի «OK»-ի` ՝ իսրայելական ավիացիան Սիրիայում հարվածել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ կապված զինյալներին չէր հարվածի: Սա նշանակում է, որ ԴԱԻՇ-ի դեմ միասնական պայքարի հետ միասին` Սիրիայում խաղացողների պակաս չի զգացվում: Սիրիան ԱՄՆ-ին և Թուրքիային մեղադրել է գրոհայիններին աջակցելու համար Ուշագրավ էր այն տեղեկությունը, որ օրերս «Հըզբոլլահ» շիական խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլահը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Լիբանանյան ԶԼՄ-ների պնդմամբ՝ գաղտնի հանդիպումն անցկացվել է երկու երկրների սահմանին։ Նասրալահն Ասադին հայտնել է Սիրիայի ու «Հըզբոլլահի» միջև ռազմավարական համաձայնագրի իր տեսլականի մասին։ Պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Նկատենք, որ ներկա դրությամբ լիբանանյան խմբավորման հազարավոր զինյալներ ռազմական գործողություններին մասնակցում են Բաշար Ասադի ուժերի կողմից։ Նրանք մեծ ներդրում ունեն ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։ Նոյեմբերի կեսին «Հըզբոլլահը» զորահանդես է անցկացրել Սիրիայի Կասայր քաղաքում, որի ժամանակ ցուցադրել է ամերիկյան արտադրության տեխնիկա, որը ենթադրաբար ստացվել է լիբանանյան բանակից։ Միեւնույն ժամանակ, սիրիացի զինվորականներն իրենց լիարժեք վերահսկողության տակ են վերցրել Հալեպի արևելքում ևս մեկ թաղամաս, որն օկուպացված է եղել անօրինական կազմավորումների գրոհայինների կողմից։ Շաբաթ օրը զինվորականները վերահսկողություն էին սահմանել ռազմավարական նշանակություն ունեցող Մասակին-Հանանո թաղամասի վրա, որը նրանց բացել է ուղի հյուսիսային ուղղությունից դեպի Հալեպի արևելքի խորքը։ Կիրակի զինվորականներին հաջողվել էր հանգստյան օրերին երկրորդ թաղամասը զավթել։ Խոսքը քաղաքի հյուսիս-արևելքում տեղակայված Ջեբել-Բադրո թաղամասի մասին է։ Իսկ Հալեպ քաղաքի արևելյան Էլ-Կադիսիա շրջանից դուրս են եկել 42 գրոհայիններ՝ հրաժարվելով ռազմական գործողություններից և հանձնելով զենքը։ Զինված կազմավորումների՝ զենքը վայր դնող անդամների համար գործում է համաներում, որն ավելի վաղ հայտարարվել էր նախագահ Բաշար Ասադի հրամանով։ Նոյեմբերի 27-ին կառավարական զորքերն ահաբեկիչներից ազատագրել էին Հալեպի արևելյան 8 թաղամաս։ Ազատագրված թաղամասերից տարհանվել է ավելի քան 2500 խաղաղ բնակիչ, որից ավելի քան 800-ը՝ երեխաներ։ Միաժամանակ հայտնի է դարձել, որ Սիրիայի կառավարական զորքերը ներթափանցել են Հալեպ քաղաքի արևելյան հատվածի խորքերը՝ վերջին օրերին ազատագրելով 5 թաղամաս։ Ըստ որի՝ «Ջեբհաթ ան-Նուսրայի» ու նրան հարող խմբավորումների ահաբեկիչները դուրս են մղվել Արևելյան Հալեպի 5 թաղամասից ու ավելի քան 2000 շինությունից։ Ընդգծվում է, որ մեկ օրում ազատագրված շրջաններից դուրս է եկել 903 խաղաղ բնակիչ, այդ թվում նաև 119 երեխա։ Սիրիան Թուրքիային և ԱՄՆ-ին մեղադրել է գրոհայիններին աջակցելու համար: Դամասկոսը տեղեկություններ ունի, որ Վաշինգտոնը և Անկարան լիակատար աջակցություն են ցուցաբերում ծայրահեղական խմբավորումներին, որոնք գործում են Սիրիայի տարածքում։ Այս մասին հայտարարել է Սիրիայի բանակի քաղվարչության տեղեկատվության բաժնի ղեկավար գեներալ Սամիր Սուլեյմանը։ «Միացյալ Նահանգներն աջակցում է ԴԱԻՇ-ին և ներդրումներ անում ահաբեկչության համար։ Ամենամեծ վկայությունն այն է, որ ԱՄՆ օդային ուժերը Դեր Զորում հարվածեցին սիրիական բանակի ստորաբաժանումներին՝ ճանապարհ բացելով, որպեսզի ԴԱԻՇ-ի գրոհայինները հարձակվեն ռազմական օդանավակայանի վրա»,-ասել է գեներալը։ Ինչ վերաբերվում է Թուրքիային, Սուլեյմանը նշել է, որ Դամասկոսը վերջինիս դեմ պայքարում է անուղղակի կերպով՝ զինված խմբավորումների դեմ կռվելու միջոցով. «Ամեն անգամ, երբ մեր բանակը կռվում է ահաբեկչական խմբավորումների դեմ, մասնավորապես Հալեպում, նշանակում է՝ մենք կռվում ենք Թուրքիայի դեմ, քանի որ Անկարան լիակատար աջակցություն է ցուցաբերում այդ խմբավորումներին»։ ԱՄՆ-ը կարող է այլ համաձայնության գալ Մոսկվայի հետ Մյուս կողմից էլ հանդես էլ եկել Քատարը: Քատարի արտգործնախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման ալ-Թանին. «Կատարը կշարունակի սպառազինել սիրիական ընդդիմությանը, անգամ եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցնի ամերիկյան աջակցությունը (սիրիացի ընդդիմադիրներին)»։ Նա հավելել է, որ երկիրն այդ քայլին կգնա ոչ միայնակ։ Նա ընդգծել է, որ սիրիական զինված ընդդիմությանը հրթիռներ հատկացնելու հարցը, որոնք ունակ կլինեն կործանել ինքնաթիռներ, պահանջում է նրան աջակցող կողմերի հավաքական որոշում։ Փաստորեն Քատարը կշարունակի սպառազինել սիրիական չափավոր ընդդիմության ջոկատներին, անգամ եթե ԱՄՆ նոր վարչակարգը որոշում ընդունի այդ աջակցության դադարեցման մասին։ Ի դեպ, Վաշինգտոնից տեղեկություններ կան, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ներդնում է բոլոր ջանքերը՝ Հալեպի հարցով Ռուսաստանի հետ համաձայնության հասնելու համար՝ չնայած պաշտոնից իր առաջիկա հեռանալուն։ Այս մասին գրում է Washington Post-ը՝ հղում անելով Պետդեպի ներկայացուցիչներին։ Քերին մտավախություն ունի, որ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո ԱՄՆ-ը կարող է միանգամայն այլ համաձայնության գալ Մոսկվայի հետ և հայտնվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմը՝ նշում են պարբերականի աղբյուրները։ «Հեռացող պետքարտուղար Ջոն Քերին ներդնում է բուռն և նույնիսկ աներևակայելի դիվանագիտական ջանքեր՝ հասնելու Ռուսաստանի հետ Հալեպի պաշարման ավարտի վերաբերյալ համաձայնության»,-գրում է թերթը։ Նպատակամղված ջանքերի թվում թերթն անվանում է Քերիի՝ շաբաթական երկու անգամ հեռախոսազրույցները ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։ Թամար Բագրատունի

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ի՞նչ էր նշանակում Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա, և ինչ հետևանքներ կարող են լինել մեր տարածաշրջանի համար Արևմուտքի կողմից ՀՀ-ին տրամադրվող օգնությունն ապակայունացնող բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ Հանրահավաքը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ նահատակված հայորդիների Վիգեն Մեսրոպյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից Ասե՛ք-կանե՛նքի հերթական Չ՛բարեփոխումը (տեսանյութ) Ամերիաբանկի հատուկ առաջարկը Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներ Լիբանանի հարավում ոչնչացվել է իսրայելական երեք տանկ Գառնիկ Դանիելյանի հարցից Փաշինյանը հունից դուրս եկավ․ «Ա ինչի եք ջղայնանում» (video) Էդ էր համապատասխանում ՀՀ պետական շահերին․ ինչու՞ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներ (video) Աղվան Վարդանյանը երկու հիշեցմամբ «ստորացրեց» Փաշինյանին (video) ՍԴ-ի դատավորներին ամենադաժան պատիժն է սպասվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, դու անգամ տղամարդու պես մահանալու շնորհք չունես․ Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video) Ջերմուկի մոտակայքում էտման աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին մահացել է Ամբակում Գրիգորյանը այս պահին իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները. ՔԿԾ #ՀԻՄԱ․ Հրթիռներն արձակված են․ Իրանը խիստ զգուշացրել է Ալիևին․ Ռոբերտ Մարգարյան (video) Աղվան Վարդանյանը «հոգեխանգարմունքի» հասցրեց Փաշինյանին (video) Խաղաղ հավաքին ընդառաջ ԱԱԾ հայտարարության տարածումը երկու նպատակ ունի. Քրիստինե Վարդանյան Qatar Airways-ը չեղարկել է միայն դեպի Երևան նախորդ գիշերվա թռիչքը. Քաղավիացիայի կոմիտեի պարզաբանումը Երևանում դպրոցականից գումարի շորթման դեպքի հանգամանքները պարզվում են, ձեռնարկվել են միջոցներ Լարված իրավիճակ Փաշինյան-Արծվիկ Մինասյան հարցուպատասխանին (video) Ես անձամբ դժգոհ չեմ Գրիգորի Մինասյանից․ Խաչատուր Սուքիասյանի պատասխանը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am