«Ուժայինները կուսակցականացվո՞ւմ են». Սոնա Մինասյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Ազգային Ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Կուսակցությունների մասին» օրենքի  նախագիծը: Նոր օրինագծի  վերաբերյալ  զրուցեցինք «Ազատ Դեմոկրատներ»  կուսակցության  մամլո խոսնակ Սոնա Մինասյանի հետ:  Նա նշեց, որ նախագիծը շատ կարևոր նշանակություն ունի  որպես  սահմանդրական օրենք, նրա  խոսքով օրենքում կա դրական միտում՝  ինչ-որ չափով  այն ազատականացվել է, բայց  կան նաև  մի շարք խնդրահարույց դրույթներ: «Կիսում եմ  մեր գործընկերների  հնչեցրած մի շարք մտահոգություններ՝ կապված ֆինանսավորման, հիմնադիր համագումարում պատվիրակների թվի և ՀՀ մարզերում ներկայացվածության թվային պարտադրանքի վերաբերյալ, բայց պետք է անդրադառնամ նաև մեկ շատ կարևոր դրույթի, որին այդքան էլ ուշադրություն չի դարձվում քննարկումների ժամանակ: Գործող օրենքի 10-րդ հոդվածում սահմանվում է, թե ովքեր չեն կարող լինել կուսակցության անդամ կամ էլ հիմնադրել կուսակցություն: Հատկանշական է, որ այս նախագծում այդ հոդվածն էական փոփոխությունների է ենթարկվել: Մասնավորապես՝ եթե այսօր ազգային անվտանգության, ոստիկանության և իրավապահ մարմիների աշխատակիցները չեն կարող լինել կուսակցական, այս նախագծով որևէ արգելք չկա վերոնշյալ կառույցների ներկայացուցիչների կուսակցական գործունեության առումով»,- նշեց Սոնա Մինասյանը: Նրա խոսքերով, եթե անգամ օրենքի նախագիծը համապատասխանեցվել է ՀՀ նոր Սահմանադրությանը, որի 28-րդ հոդվածով կուսակցություն ստեղծելու և անդամագրվելու իրավունքները օրենքով  սահմանված կարգով կարող են  սահմանափակվել, ապա մենք այստեղ հստակ հակասություն ենք ունենում Սահմանդրության և Կուսակցությունների մասին օրենքի նախագծում: «Ստացվում է,  որ այս կարգավորումը քաղաքական դաշտում դերակատարում է ունենալու, շահագրգռելու և խրախուսելու է ուժային կառույցների աշխատակիցներին անդամագրվելու իշխող կուսակցության շարքերը: Այստեղ արդեն էականն այն չէ, թե որ կուսակցությունը կլինի իշխանության, այլ այն, որ ուժային համակարգը զարգանալու և առավել օբյեկտիվ աշխատելու համար պետք է հնարավորինս հեռու պահել կուսակցական կաղապարներից»,- ամփոփեց մեր զրուցակիցը: Սոնա Դավթյան

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am