Կասկածներն ու հարցերը փարատված չեն

Պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, մինչ Ռուսաստան մեկնելը հարցազրույց է տվել Արմենիա հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա»  հաղորդմանը: Իսկ մինչ այդ էլ «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում Վիգեն Սարգսյանը խոսել էր Մոսկվայում նոյեմբերի 27-30-ը Ռուսաստանի և Հայաստանի միացյալ զորախմբի ստեղծման համաձայնագրի ստորագրման մասին:  Իբրև պաշտպանության նախարար առաջին արտասահմանյան այցը կատարելով Մոսկվա՝  Վիգեն Սարգսյանը պլանավորվում է հանդիպում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: «Ծրագրում Դոնի Ռոստովում Հարավային ռազմական օկրուգի այցն է, բանակցություններ օկրուգի հրամանատարության հետ: Ինչպես նաև պլանավորվում է հանդիպում ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ»,-«Իզվեստիա»-ին ասել է Վիգեն Սարգսյանը: Այն հարցին, թե ինչ նպատակներ է հետապնդում Ռուսաստանի և Հայաստանի միջև միացյալ զորախմբի ստեղծումը, Սարգսյանը պատասխանել է. «Այդ խմբավորումը վաղուց է ստեղծվել: Ամեն տարի, սկսած 2000թ.-ից, սեպտեմբերի 27-ին մենք նշում ենք օպերատիվ զորախմբի ձևավորման օրը, որը գործում է տարածաշրջանում: Դրա համար հիմք է հանդիսացել 16 տարի առաջ Սոչիում զինված ուժերի կիրառման համատեղ պլանավորման հարցով համաձայնագիրը, որը նպատակ ունի ապահովել համատեղ անվտանգությունը: Այս փաստաթուղթը ենթադրում է խմբավորման ստեղծում, ինչն արվել է մեր գլխավոր շտաբերի համատեղությամբ: Դրա հիմնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի դեմ ռազմական ուղղակի հարձակման (ագրեսիվ) կանխումն է»: Զարգացնելով նույն թեման` «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման ժամանակ Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ մեզ պետք է իրավական հիմք, որով կկարողանանք Հայաստանի տարածքում գտնվող ռուսական զորքերը ներգրավվել Հայաստանի պաշտպանությանը. «Հայաստանի նկատմամբ որևէ ոտնձգության պարագայում ռուսական 102-րդ ռազմաբազան, որը գտնվում է Գյումրիում, պետք է ևս ներգրավվի պաշտպանության գործին և դրա համար պետք է իրավական հիմք: Տվյալ դեպքում իրավական հիմքն այս միջազգային պայմանագիրն է», - բացատրել է Վիգեն Սարգսյանը: Ավելի ուշ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը հայտարարել է, որ այդ պայմանագրում կարող են լինել կետեր, որոնք լուսաբանման ենթակա չեն: Գոնե հայ հասարակության հանրային ընկալման մեջ մշտապե եղել է  համոզվածություն, որ իբրև ՀԱՊԿ անդամ  Գյումրու ռուսական կայազորը կարող է և պարտավոր է անհրաժեշտության դեպքում մասնակցել ՀՀ սահմանների պաշտպանության գործին: Պարզվում է, սակայն, մենք բավարար  իրավական հիմքեր չենք ունեցել, ուստի  Ռուսաստանի և Հայաստանի միջև միացյալ զորախմբի ստեղծումն էլ հենց այդ հիմքն է դառնալու: Խոշոր հաշվով որևէ էական նշանկություն չունի՝ մենք ռուսական կողմի հետ մի փաստաթուղթ ավել կստորագրենք, թե պակաս: Խնդիրն այն է, թե Հայաստանի պաշտպանական գործողությունների ժամանակ ո՞ւմ կողմից է ղեկավարվելու այդ զորախումբը՝ ՀՀ, թե ՌԴ զինված ուժերի ղեկավարության կողմից: Անհասկանալի է նաև, թե միացյալ զորախումբը որքանով կարող է ներքաշված լինել  Կրեմլի ռազմական սցենարների մեջ, օրինակ մասնակից դառնալով տարածաշրջանային կոնֆլիկտների համատեքստում ռուսական զինուժի կողմից իրականացվող մարտական գործողություններին:   Ինչպես հայտնի է՝ այս տարվա ապրիլի 6-ին՝ Բեռլինում Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին, ասել էր, որ  երբ Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին, Հայաստանի հնարավորությունները՝ այդ գործընթացի վրա ազդելու առումով, սահմանափակ են»: Մեկ շաբաթ առաջ  ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ այսուհետ պետական գաղտնիք են համարվելու այլ պետությունների հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության մասին տվյալները: Հետևաբար հայ-ռուսական համատեղ զորախմբի  գործունության  մասին մանրամասների ներկակացումը ռուսական կողմը կարող է դիտել պետական գաղտնիք և սահմանափակել դրա մանրամասնումը: Այսինքն՝ այս պահին համատեղ զորախմբի հետ կապված կասկածներն ու հարցերը  փարատված չեն:    Դավիթ Մանուկյան

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am