Թուրքիայում Մոնթե Մելքոնյանի հիշատակին կանգնեցված հուշաքար չկա. թուրքական ԶԼՄ–ները խեղաթյուրել են փաստերը

Օրերս թուրքական, այնուհետև նաև որոշ հայկական լրատվամիջոցների կողմից «Թուրքիայում Մոնթե Մելքոնյանի հիշատակին հուշաքար է բացվել» վերնագրով տարածված լուրը մեծ իրարանցում է առաջացրել և բուռն արձագանքների արժանացել։ Քրդական շարժման ամենաակտիվ կենտրոններից մեկը համարվող Դերսիմում Արցախի շարժման հերոս Մոնթե Մելքոնյանի հիշատակին հուշաքար կանգնեցնելու մասին լուրն ակտիվորեն շրջանառվեց նաև ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից և հատկապես ակտիվորեն օգտագործվեց Թուրքիայում մեծ տարածում գտած «Քրդական շարժումը հայերի ձեռքի գործն է», «Քուրդ գրոհայիններն ԱՍԱԼԱ-ի շարունակությունն են» հակահայ քարոզչական թեզի շրջանակներում: Ավելի ուշ պարզ դարձավ, որ տասնյակ լրատվական կայքերի միջոցով տարածված հոդվածի սկզբնաղբյուրը թուրքական «Սյոզջու» պարբերականն է, որը հայտնի է իր հակահայ և խիստ ազգայնական դիրքորոշմամբ: Ստեղծված խճճված իրավիճակի վրա լույս սփռեց Թուրքիայում գործող ընդդիմադիր demokrathaber.org կայքի հրապարակած լուրը, ըստ որի` Թունջելիի (Դերսիմի) նահանգապետարանը հայտարարել է ծնունդով Թուրքիայից հայտնի հայ հեղափոխական Արմենակ Բաքըրջյանի հիշատակին տեղադրված հուշաքարը քանդելու որոշման մասին: Հրապարակված նյութում պարզ երևում էր, որ լուսանկարում նույն հուշաքարն է, որը թուրքական ԶԼՄ-ները ներկայացնում էին իբրև Մոնթե Մելքոնյանի հիշատակին կանգնեցված հուշաքար: Հիշեցնենք, որ 2015թ.-ի ապրիլի 30-ին Դերսիմի Նազըմիյե շրջանի Խարիկ գյուղում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Արմենակ Բաքըրջյանին նվիրված հուշաքար է տեղադրվել: Հուշարձանի վրա տեղ էին գտել նաև Մոնթե Մելքոնյանի, Գևորգ Չաուշի, Անդրանիկ Օզանյանի, Հրանտ Դինքի և Հայկական հարցի այլ նշանավոր մարտիկների անուններ: «Այո, նույն հուշաքարի մասին է խոսքը: Իրականում Մոնթեի հիշատակին Դերսիմում և, առհասարակ, Թուրքիայում հուշաքար երբևէ չի կանգնեցվել: Միայն Արմենակ Բաքըրջյանին նվիրված հուշաքարի վրա նշված է եղել նաև Մոնթեի, Հրանտի անունը: Այն նոր չէ: Պարզապես ազգայնամոլական «Սյոզջու» պարբերականը կեղծ նյութ հրապարակեց այս թեմայով: Կարծես թե նոր հուշաքար էր: Շատ վատ հոդված էր», - Tert.am-ի հետ զրույցում մանրամասնեց demokrathaber.org-ի համախմբագիր Հրանտ Գասպարյանը: Ավելին` Tert.am-ի Դերսիմի աղբյուրը (անունը նշված չէ` անվտանգության նկատառումներով) մանրամասնեց, որ Բաքըրջյանի հիշատակին կանգնեցված հուշաքարն ազգայնականներին հանգիստ չի տալիս տեղադրման օրվանից ի վեր, և այն քանդելու համար իշխանական լրատվամիջոցներն ու տեղի ծայրահեղականները լուրջ աշխատանքներ են տանում վերջին շրջանում, որի վերջին փուլն էլ կարելի է համարել այս օրերին տարածված կեղծ լուրն ու հուշաքարի քանդման որոշման ընդունումը: «Խոսքը հենց Արմենակ Բաքըրջյանի հուշաքարի մասին է: Մինչ այս Քոնիայում և այլ քաղաքներում ֆաշիստ փաստաբանների մի խումբ իբրև թե Մոնթեի հիշատակին կանգնեցված հուշաքարի մասին այս ստահոդ հոդվածը ձեռքից ձեռք փոխանցելով թեման օրակարգ մտցրեց, ստիպեց, որ քանդվի: Զինվորները Դերսիմում սպառնացել են նահանգապետարանի աշխատակիցներին` ասելով, թե «եթե չքանդեք` մենք ենք անելու»: Որոշումն ընդունված է, քանդվելու է», - պատմում է Դերսիմի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը, որն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել հուշաքարի տեղադրման գործում: Արմենակ Բաքըրջյանը ծնվել է 1953թ.-ին Դիարբեքիրում (Տիգրանակերտ), սասունցի հայերի ընտանիքում: Ավելի ուշ Ստամբուլում, ուր մեկնել էր ուսում ստանալու նպատակով, անդամակցել է քրդական TİKKO կազմակերպությանը: Խոսվում է նաև այն մասին, որ Բաքըրջյանը մեծապես օգնել է Պոլսո Հայոց պատրիարքարանի նախաձեռնած Արևմտյան Հայաստանի տարածքում մնացած իսլամացված հայ որբերին Ստամբուլ տեղափոխելու և ձուլումից փրկելու գործընթացին: Հայկական Սուրբ Խաչ Դպրեվանքում ուսանելուց հետո մտերմացել է Հրանտ Դինքի հետ: Բաքըրջյանը սպանվել է 1980թ.-ի մայիսի 13-ին Էլյազըղում (Խարբերդ)` իր դեմ կազմակերպված դավադրության միջոցով: Image result for armenak bakirciyan tert.am

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am