ՀՀԿ-ն հոգեբանական ճնշում է գործադրում

ՀՀԿ 16-րդ համագումարում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ նոր սահմանադրությամբ էապես բարձրանում է կուսակցությունների դերը մեր հասարակական-քաղաքական կյանքում, և անխուսափելի է դառնում քաղաքական դաշտի բյուրեղացումն ու երկու քաղաքական բևեռների հստակ տարանջատումը. «Այսուհետ ինքնաբերաբար անհետանալու են մարդ-կուսակցությունները կամ ակումբ-կուսակցությունները: Քաղաքական կուսակցությունների հիմնական ձևավորող և շարժիչ ուժը պետք է լինեն գաղափարակից համախոհները:

Այս նոր պայմաններում քաղաքական դաշտի բյուրեղացումն անխուսափելի է: Դա առաջին հերթին արտահայտվելու է կառավարող և ընդդիմադիր բևեռների ավելի հստակ տարանջատմամբ: Նաև անխուսափելի է դառնում քաղաքական միավորների խոշորացումը:

Հանրապետականը հատուկ առաքելություն պետք է ստանձնի այս անցումային շրջանում: 2016-2018 թվականների փուլը պետք է լինի հնարավորինս կայուն, սահուն և անցնցում: Մենք՝ որպես համախոհների թիմ, այդ ընթացքում պետք է հանդես գանք որպես առաջնորդող և սկզբունքային, բայց միևնույն ժամանակ՝ բանակցող, միջնորդող, հակասությունները հարթող ուժ»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի խոսքը բերանից  դուրս չեկած՝ ՀՀԿ ԳՄ  կազմը նոր-նոր համակրած արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը խորհրդարանում ներկայացրել է կուսակցությունների մասին նոր օրենքը, որը բուռն քննարկումների առիթ է դարձել: Նոր օրինագիծը ծանր կացության մեջ է դնում հատկապես փոքր կուսակցություններին և մեծ ռեսուրսներ չունեցող քաղաքական միավորներին:

Նոր օրինագծով՝ կուսակցության հիմնադիրներ կարող են լինել առնվազն 100 մարդիկ, սակայն գրանցումից վեց ամիսանց կուսակցությունը պետք է ունենա առնվազն 1000 անդամ, պետք է ստեղծի տարածքային ստորաբաժանումներ Երևանում կամ մարզերի մեկ երրորդում, կամ Երևանն ու մարզերը միասին վերցրած մեկ երրորդով ապահովի ծածկույթ:

ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագծով, եթե պատգամավորը խմբակցությունից դուրս է գալիս, այլ խմբակցություն չի կարող մտնել, մտադրության կա  նաև նման դեպքերում խմբակցությանը հնարավորություն տալ հեռացնել պատգամվորին:

Օրինագիծը ներկայացնելու ժամանակ Արփինե Հովհաննիսյանին օգնության է հասել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Մենք պետք է կարողանանք հասարակական կազմակերպությունը կամ գարեջրի սիրահարների միությունը տարբերակել քաղաքականությունից»,- կուսակցությունների մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է նա: Շարմազանովի խոսքով՝

պետք է աստիճանաբար գնալ այն ճանապարհով, որ այն կուսակցութունները, որոնք երկու, երեք կամ չորս գումարման Ազգային ժողովների ընտրություններին չեն մասնակցում պետք է ինքնալուծարվեն:

Շարմազանովը գտնում է, որ իրենք  նոր հեծանիվ չեն ստեղծում, ընդամենը՝ աստիճանաբար գնալու են կուսակցությունների խոշորացման ճանապարհով,   բայց այդ գործընթացը պետք է բնականոն լինի :

Բնականոն ճանապարհով գնալու առումով իրավացիորեն հարց են ուղղել Շարմազանովին և Հերմինե Նաղդալյանին՝ բնականոն և օրինաչա՞փ է մեկ գիշերվա մեջ 7000 հոգու ՀՀԿ-ին անդամագրելը.

«Մենք ձեզ ցանկանում ենք, որ դուք մեկ գիշերում համալրվեք 20-30 հազար անդամներով»,- հայտարարել է Շարմազանովը: Հերմինե Նաղդալյանն էլ արդարացել է, թե դրանք բոլորը իրական մարդիկ են, և ովքեր կասկածներ ունեն, կարող են գալ և ներկա գտնվել կուսակցական տոմսերի հանձնմանը, համոզվել, որ ճնշումներ չեն եղել:

Պարզ է, որ այս կարգի խոշորածավալ կուսակցականացման ակտերի ականատես լինելուց հետո քաղաքական դաշտը հոգեբանական լուրջ ճնշման է ենթարկվում իշխող ՀՀԿ-ի կողմից: Իշխանությունը քաղաքացուն առաջարկում է ոչ թե գաղափարախոսություն կամ ծրագիր, այլ հենց կոնկրետ իշխանություն, իսկ ի՞նչ են անելու փոքր կուսակցությունները: Նրանք 7000 հոգու անդամագրման մասին  չեն կարող անգամ երազել:

Հայաստանում այսօր մոտ 80 գրանցված կուսակցություն կա: Պաշտոնական տվյալներով՝ իշխող ուժն ունի ավելի քան 160 հազար անդամ: Գրանցված կուսակցությունների առնվազն 90 տոկոսի վիճակը, բնականաբար շատ ծանր է: Նրանք պետք է լուծարվեն կամ միավորվեն խոշորներին: Բայց այս դեպքում վտանգված է անգամ փոքր կուսակցությունների ակտիվ, քաղաքական գործունեություն ծավալող  անձանց՝ քաղաքականությամբ զբաղվելու իրավունքը, որովհետև եթե նրանք այլ կերպ են մտածում, քան իշխող ՀՀԿ-ն, պետք է դադարեն քաղաքականությամբ զբաղվել կամ էլ տեղափոխվեն ընդդիմադիր բևեռ: Բայց ովքե՞ր են կանգնած ընդդիմադիր բևեռի հետևում, կամ ո՞րն է ընդդիմադիր բևեռի ծրագրային առանձնահատկությունը: Այս հարցերը առայժմ պատասխան չունեն:

Կարինե  Սարիբեկյան

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am