Հայաստանի` ԵԱՏՄ անդամակացությունից միակ գոհ մարդը. ինչ ձեռք բերեց Տիգրան Սարգսյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին մի գիշերում Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ, պետական մակարդակով պրոպագանդվում էր, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ավելի քան 200 միլիոն բնակչությամբ շուկաներում ազատ մուտք ենք ունենալու, որը կաշխուժացնի մեր տնտեսությունը: Սակայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ 2013թ.-ին ՀՀ-ից Ռուսաստան արտահանվել է 334 մլն դոլարի ապրանք, իսկ 2015 թվականին՝ մոտ 244 մլն դոլարի, այսինքն՝ մոտ 110 մլն դոլարով պակաս: 2013-ին դեպի Բելառուս արտահանվել է ավելի քան 8 մլն դոլարի ապրանք, իսկ 2015-ին` մոտ 7 մլն: 2013-ին Ղազախստան արտահանվել է ավելի քան 7 մլն դոլարի, իսկ 2015-ին՝ մոտ 4 մլն դոլարի եւ, վերջապես, Ղրղզստան է արտահանվել մոտ 1 մլն դոլարի ապրանք, իսկ արդեն 2015-ին՝ 370 հազար դոլարի: Այսինքն՝ ԵԱՏՄ անդամակցությունից հետո միության անդամ երկրներ ուղարկված ապրանքների ծավալը կտրուկ նվազել է: Ոչինչ չի փոխվել նաեւ ԵԱՏՄ անդամ երկրներ մուտք գործելու կարգի մասով. հայկական համարանիշներով բեռնատարները ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ ԵԱՏՄ անդամակցելուց հետո օրերով հերթ են կանգնում Վրաստան-Ռուսաստան սահմանային անցակետում ադրբեջանցիների, թուրքերի, վրացիների եւ մյուս երկրների ներկայացուցիչների նման: Թեեւ հայտարարվեց, որ Լարսի անցակետում ԵԱՏՄ երկրների ուղեւորափոխադրումների ու բեռնափոխադրումների համար ստեղծվել է «կանաչ անցուղի», որի շնորհիվ մեր բեռնափոխադրողները եւ ուղեւորափոխադրողներն ավելի քիչ ժամանակ պետք է ծախսեին՝ անցակետը հատելու համար, այնուամենայնիվ, խոստացված կանաչ միջանցքը այդպես էլ չի գործարկվում: Իսկ ո՞վ շահեց այդ համաձայնագրի ստորագրումից. ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը բարձր աշխատավարձով ազդեցիկ պաշտոն գրավեց՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ: Հիշեցնենք, որ 2008 թ.-ին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելիս Տիգրան Սարգսյանն իր անձնական հաշիվներում ուներ 17 միլիոն 247 հազար դրամ եւ 22 հազար դոլար, իսկ 2014-ին երբ ստիպված հրաժարական տվեց, բացի մի քանի անշարժ գույքերից, բաժնետոմսից ստացած գումարից՝ Սարգսյանը հայտարարագրեց 2 մլն 500 հազար դրամ եւ 955 հազար դոլար «քեշ գումար»: Սրանք պաշտոնապես»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am