Ֆլեշը լուծե՞լ է հարցերը

Կառավարության դեկտեմբերի 1-ի նիստի օրակարգում ընդգրկված է «ՀՀ գյուղատնտեսության սուբ­սիդա­վորման ուղղություն­ների հայեցա­կար­գը»: Բավականին ծավալուն այս փաստաթուղթը նպատակ ունի գյուղատնտեսության սուբսիդավորման գործընթացում ձևավորել միասնական մոտեցումներ ու այդ բնագավառում համակարգված քաղաքականություն իրականացնելու համար ստեղծել նախադրյալներ: 37-էջանոց հայեցակարգի գլուխներից մեկը վերաբերում է դիզելային վառելանյութի սուբսիդավորմանը:Հայեցակարգի այս գլխում նշվում է, որ «Հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցություն» ծրագրի շրջանակներում 2012 թվականից սկսած շուկայականից 25-26% ցածր գնով, ներառյալ տեղափոխման ծախսերը, մարզերի համայնք­ներում պահանջարկին համարժեք գյուղատնտեսությունում տնտեսավարողներին հատկացվել է դիզելային վառելանյութ: «Ծրագրի շրջանակներում դիզելային վառելա­նյութի նկատմամբ հանրապետության մարզերի վճարունակ պահանջարկն ամբող­ջությամբ բավարարվել է։ Ծրագրի իրականացման համար 2017-2019 թվականներին յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 330.0 մլն դրամ»,- նշվում է հայեցակարգում: Սա փաստացի նշանակում է, որ գործող սուբսիդավորման համակարգում գոնե դիզելային վառելիքի մասով որևէ փոփոխություն չի արվել: Դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը ի սկզբանե՝ 2012 թվականից սկսած իրականացնում է «Ֆլեշ» ընկերությունը: Ամեն տարի դիզվառելիք ներկրելու և գյուղացիական տնտեսություններին շուկայականից, այսպես կոչված, էժան գնով դիզվառելքի մատակարարելու նպատակով կառավարությունը, առանց մրցույթի, հայտնի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությանը հատկացնում էր սուբսիդիա, մոտավորապես 330 մլն դրամի չափով: Դրա դիմաց «Ֆլեշը» լիտրը 280 դրամով դիզվառելիք էր հատկացնում գյուղացիներին: Մոտ մեկ ամիս առաջ, երբ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ հերթական 330 մլն դրամի հատկացումը կատարվեց «Ֆլեշ» ընկերությանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության նիստից հետո հայտարարեց, թե պարարտանյութի ու դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրն անարդյունավետ ու աննպատակահարմար է. «Դա օգուտ չի տալիս գյուղատնտեսության զարգացմանը, ինքը պահում է գյուղատնտեսությունն այն վիճակում, որտեղ մենք կանք, իսկ մենք պետք է մտածենք զարգացման ուղղությամբ: Այսօր մենք ստացել ենք պարտքերի անվանական ցուցակներ՝ ով է ստացել, ով  գումար չի վճարել, որովհետև մեծ գումարի պարտք է գոյացել, և մենք չենք հասկանում՝ դա սոցիալակա՞ն, կարկտահարությա՞ն, թե չարաշահումների հարց է: Մենք դրա պարզաբանումը պետք է անենք, չարաշահումներով կզբաղվեն իրավապահները»,- կառավարության նիստից հետո հայտարարել էր նախարարը և ավելացրել, որ այժմ ուսումնասիրություններ են կատարվում՝ սուբսիդավորման համակարգի բարելավման նպատակով: Փաստորեն,  ուսումնասիրություններն ավարտվել են, և որոշվել է դիզվառելիքի սուբսիդավորման համակարգը և հատկացվող գումարը պահպանել, այն հիմնավորմամբ, որ դա արդյունավետ է: Եթե առաջիկա 2 տարիներին նույնությամբ պահպանվի նաև մատակարարը, և դիզվառելիքի սուբսիդիան, ինչպես նախկինում, հատկացվի առանց մրցույթի, կնշանակի «Ֆլեշը» լուծել է իր հարցերը: Դավիթ Մանուկյան

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am