Կոլումբիայում ավարտվել է այսօր առավոտյան վթարված օդանավի կործանման վայրում իրականացվող փրկարարական աշխատանքը: Իշխանությունները հաստատել են 75 մարդու մահվան փաստը: Ավիավթարից հետո միայն 6 մարդ է ողջ մնացել:
Ինչպես գրում է НТВ-ն, համացանցում տարածվել է օդանավով ճանապարհորդող բրազիլացի ֆուտբոլիստների վերջին սելֆին: Լուսանկարում պատկերված են «Շապիկոենսե» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները, որոնք մեկնում էին ֆուտբոլային հանդիպման մասնակցելու: Պատկերված են պաշտպան Ալան Ռուշելը և դարպասապահ Դանիլո Պադիլյան:
Վթարի վայրում վերջինը հայտնաբերել է վիրավոր ֆուտբոլիստ Էլիու Նետուն: Այժմ հիվանդանոցում են գտնվում բորտուղեկցորդուհին, թիմի պահեստային դարպասապահը, բրազիլացի լրագրողը և օդանավի երկու ուղևոր:
Նախնական վարկածով՝ ավիավթարը տեղի է ունեցել էլեկտրական տեխնիկայի խափանման կամ վառելիքի պակասի պատճառով:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը