Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանն այսօր հաստատել է Քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնց նախաձեռնությունը եղել է երկրի գլխավոր դատախազությունը։
Ուղղումների համաձայն՝ ՔՕ-ում հավելվել է նոր հոդված՝ 148-1, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում համացանցում վիրավորելու համար՝ կեղծ անունների ու օգտահաշիվների կիրառմամբ։
Այսուհետ նման գործողությունները կպատժվեն 1000-1500 մանաթով կամ 360-380 ժամ հասարակական աշխատանքներով կամ մինչև 2 տարվա ուղղիչ աշխատանքներով, կամ էլ մինչև 1 տարվա ազատազրկմամբ։
Բացի այդ, հավելումներ են կատարվել ՔՕ 323-րդ հոդվածում (նախագահի պատվի ու արժանապատվության պաշտպանություն)։ Նոր հոդվածը՝ 323.1-1, նախատեսում է քրեական պատիժ կեղծ օգտահաշիվների կիրառմամբ նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
Այդպիսի գործողությունների համար կիրառվելու է 1000-1500 մանաթ կամ մինչև 3 տարվա ազատազրկում։
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը