ԱՄՆ-Կուբա հարաբերությունները՝ հարցականի տակ

Ֆիդել Կաստրոյի մահվան հանգամանքը մի շարք հարցեր է առաջ բերում Կուբայի տնտեսության ապագայի ու այլ երկրների հետ Կուբայի հարաբերությունների վերաբերյալ։ Դեռեւս պարզ չէ, թե արդյոք հեղափոխական առաջնորդի մահից հետո Հավանան կընտրի դեպի շուկայական տնտեսություն իրական քայլեր կատարելու ուղի՞ն, թե՞ ոչ։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Կենդանության օրոք Ֆիդել Կաստրոն Կուբայի տնտեսական դժվարությունները կապում էր ԱՄՆ-ի կողմից կիրառվող տնտեսական ճնշամիջոցների հետ։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նման այլ ղեկավարներ նույնպես գտնում են, որ արդեն եկել է այդ բեռնարգելքից հրաժարվելու ժամանակը։ «Այսօր նորից հորդորում եմ, որ հանվի Կուբային պատժելու նպատակով սահմանված բեռնարգելքը։ Կուբան պետք է լիովին համարվի գործընկեր՝ միջազգային համայքնում»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։ Չնայած ԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ իրականացվող սահմանափակումները որոշ չափով հանվել են, բեռնարգելքը դեռեւս շարունակում է մնալ ուժի մեջ։ Իսկ ամերիկյան այն ընկերություններն էլ, որոնք փորձում են ներդրումներ կատարել այդ երկրում, ասում են, թե իրենց մեծապես խանգարում է բյուրոկրատական քաշքշուկը։ Կուբացի ներգաղթյալների որդի, ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսի խոսքերով, Ֆիդել Կաստրոյի մահը կուբացիներին մի քայլ առաջ է տանում դեպի ազատություն։ «Սակայն եթե ուզում եք հյուրանոցային ճյուղում բիզնես սկսել Կուբայում, պետք է հանդիպեք նախագահ Ռաուլ Կաստրոյի որդուն, գյուղատնտեսության մեջ ներդրումներ կատարելու նպատակով ստիպված եք լինելու գործ ունենալ նրա փեսայի հետ, որոնք երկուսն էլ Կուբայի բանակում բարձրաստիճան պաշտոնյաներ են»: Կուբայի հետ առեւտրային կապերը բարդացնող մեկ այլ հանգամանք է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրության փաստը։ Հիշեցնենք, որ նախընտրական արշավի ընթացքում Թրամփը մի քանի անգամ է քննադատել Կուբայի հետ հարաբերությունները բնականոն հունի մեջ դնելու նախագահ Բարաք Օբամայի ջանքերը, եւ սպառնացել է հետ շրջել այդ գործընթացը։ «Կաստրոյի վարչակարգին Բարաք Օբամայի կողմից մատուցված բոլոր զիջումներն իրականացվել են նախագահական գործադիր հրամանի եղանակով, ինչը նշանակում է, որ հաջորդ նախագահը կարող է չեղյալ հայտարարել այդ որոշումները։ Եվ ես դա կանեմ, եթե Կաստրոյի վարչակարգը չկատարի մեր պահանջները։ Իսկ այդ պահանջները վերաբերում են խղճի ու քաղաքական ազատություններին։ Պահանջում ենք նաեւ քաղաքական բանտարկյալների ազատ արձակում»։ Թրամփի այս մոտեցումը կիրակի օրը պաշտպանել է Թրամփի կողմից Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում ընտրված Ռեինս Փրիբուսը, որն ասել է, թե Միացյալ Նահանգների հետ հարաբերություններ ունենալու համար ԱՄՆ-ը Կուբայից սպասելու է որոշ տեղաշարժ։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am