Շեքսպիրի տուն-թանգարանի անգլիացի աշխատակիցը հայերեն է խոսում. լուսանկար

arevelk.am-ը գրում է. Անգլիացի բանաստեղծ, թատերագիր, թատերական գործիչ Ուիլյամ Շեքսպիրի տուն-թանգարանը գտնվում է  Մեծ Բրիտանիայի Ստրեդֆորդ քաղաքում, որտեղ էլ  1564 թվականի ապրիլի 23-ին ծնվել է  մեծ բանաստեղծը: Օրական երկու հարյուրից ավելի այցելու ունեցող տուն-թանգարանը՝ իր մի քանի մասնաշենքերով, Ստրեդֆորդի գլխավոր տեսարժան վայրերից է, որը այցելուներին տեղափոխում է շեքսպիրյան ժամանակաշրջան. գրական, թատերական, ընտանեկան ավանդույթներով հարուստ պատմական Անգլիայի մի ամբողջ դարաշրջան է ամփոփված Շեքսպիրի տուն-թանգարանի մասնաշենքերում:  Տանը, որտեղ ապրել են Շեքսպիրները, ցուցադրված են 1500-1600-ին բնորոշ կահույք, իրեր, ճաշելու և այլ պարագաներ, անձնական իրեր, ըստ նկարագրության վերականգնված է տան ընդհանուր մթնոլորտը, ննջարաններից ուր է որ՝ դուրս կգա ժանյակե օսլայած օձիքով Ուիլյամը՝ փետուրե գրիչը ձեռքին... Բայց մեծ գրողի փոխարեն այցելուներին դիմավորում են աշխատողները՝ շեքսպիրյան  ժամանակաշրջանի հագուստներով և անվերջ պատմում մեծ գրողի մասին, ով ունեցել է մեծ ընտանիք,  հարուստ կյանք, հասարակական, գրական գործչի և հաջող գործարարի համբավ, իսկ այսօր էլ, մահվանից 400 տարի հետո վայելում է համաշխարհային փառք՝ համարվելով Անգլիայի պատմության մեջ երբևէ պանծածված ամենամեծ գրողը: (Այս տարի Մեծ Բրիտանիայում և հատկապես նրա ծննդավայրում մեծ շուքով նշվելու է Շեքսպիրի մահվան 400-ամյակը): Շեքսպիրի հայրական տան թանգարանի աշխատողներից մեկը՝ միսթր Փոլը, բոլոր այցելուներին հարցնում է՝ թե որ երկրից են և ժպտալով ասում, որ կարող է խոսել նրանց մայրենի լեզվով: Նա հավանաբար թանգարանի երկարամյա աշխատողներից է, քանի որ հասցրել է սերտել բազմաթիվ լեզուներով ողջույններ՝ մշակութային հրաշալի այդ կենտրոնի բազմազգ  այցելուներին ժպիտ պարգևելու համար, ցույց տալով, որ ինչպես շեքսպիրյան այդ հազվագյուտ կենտրոնը,  ժպիտ պարգևելը նույնպես իր երկրի այցեքարտերից մեկն է: -Ես գրազ կգամ, որ հայերենով ավելի շատ բառեր կարող եմ ասել, քան աշխարհի մյուս լեզուներով,-Հայաստանից գնացածներիս անգլերենով դիմում է պարոն Փոլը: Միջնադարյան ոճով զգեստավորված նրա խիստ անգլիական արտաքինից հայերենը  հնչում է իբրև սյուրռեալիստական բեմադրության տեքստ, որը նա արտիստիկ կերպով արտաբերում է 1500-ականներին կառուցված այդ տանը: -Բարև Ձեզ: Բարի գալուստ: Բարով եք եկել Հայաստանից: Ես գիտեմ, որ Հայաստանը գեղեցիկ է: Այնտեղ շատ քաղաքներ կան, ինչպես օրինակ՝ Չարենցավանը: Այնտեղ բնակվում է իմ ծանոթուհին՝ Անի Հովհաննիսյանը, ով իմ ճանաչած միակ հայ շեքսպիրագետն է,-հայերենով ասում է Շեքսպիրի տուն-թանգարանի անգլիացի աշխատողը:  

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում «Այ, որ մռթիդ ուտեիր, այսօրվա խայտառակ հայտարարությունը չէիր անի»․ պատերազմի մասնակից (video) «Այ վարա՛կ, քեզ պետք է մեկուսացնել, դատե՛լ ցմահ»․ Էլեանորա Մանանդյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի ստացած դրամական մրցանակների ավանդադրման կարգ կսահմանվի Պապիկյան Սուրո՛, քո նկարածի համար դու պետք է դատվես․ պատերազմի մասնակից (video) Սթափվե՛ք, Նիկոլը նոր սարսափելի աղետ է բերում․ Պարույր Հայրիկյանը զգուշացնում է (video) «Արա՛, ես միամիտ մտնեմ քո տուն, հաց ուտեմ, ախռանիկներդ ինձ կգյո*լեն»․ պատերազմի մասնակից (video) Մարզաշխարհով մենք այստեղ ենք․ մեր սպորտի վրա խաչ են քաշում․ Գագիկ Ծառուկյանը պետք է ազատ լինի, որ․․․ (video) Աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ. Վահե Դավթյան Մեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումների Խայտառակ թալան․ այս թելիկների համար Նիկոլը 19 մլն․ դրամ է հատկացրել․ Էլեանորա Մանանդյան (video) Ինչ ասաց Գագիկ Ծառուկյանը դատավորին (video) Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Այս խարդախները պետք է պատասխան տան․ Բագրատ Եսայան (video) 6–ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկած «Lexus»–ի վարորդը ձերբակալվել է. երեխան դուրս էր եկել բակում խաղալու Թուրք օգտատերերը սոցիալական ցանցերում քննարկել են Վարագավանքի ներկայիս վիճակը Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն է Արձակուրդում գտնվող քաղաքապետը կարո՞ղ էր ավագանու նիստ գումարել. իրավաբանի պարզաբանումը Հայկ Դեմոյանը հաղորդում է ներկայացրել՝ Լոնդոնից կես միլիոն դոլարով դուռ գնելու համար Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վաղը կժամանի Հայաստան. Բաղայի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am