Հային, որին Կանադայի ոստիկանությունը կալանավորել է օդանավում անզուսպ վարքագծի համար, չորս մեղադրանք է առաջադրվել: 35-ամյա Սիսակ Խուդավերդյանը կալանավորվել է Կանադայի հյուսիսում գտնվող Իկալիուտ քաղաքի օդանավակայանում օդանավի հարկադիր վայրէջքից անմիջապես հետո:
Խուդավերդյանը մեղադրվում է այն բանի համար, որ սպառնալիքի տակ է դրել օդանավի եւ ուղեւորների անվտանգությունը, նաեւ հասարակական կարգն է խախտել, հայտնում է cbc.ca-ը: Տղամարդու գործով դատական նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին: Նրան հայերենի թարգամանիչ է տրամադրվել:
Դատավորը Խուդավերդյանի նկատմամբ 60-օրյա հոգեբուժական հետազոտություն կատարելու որոշում է ընդունել՝ պարզելու համար, թե արդյոք նա մեղսունակ է կամ արդյոք չի տառապում հոգեկան խանգարմամբ, որը կարող է նրան քրեական պատասխանատվությունից ազատել: Հաջորդ նիստը նշանակված է 2017 թվականի հունվարի 31-ին:
Նշենք, որ Խուդավերդյանը կալանավորվել է Մոսկվայից Լոս Անջելես թռչող ռուսական Aeroflot ընկերության օդանավի սրահում հրահրած դեբոշի համար:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը