Ձեզ ի՜նչ եղավ, տիկին Զոհրաբյան

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը չի հետևել ՀՀԿ 16-րդ համագումարին։ «Ես չեմ հետևել Հանրապետականի համագումարին։ Ինձ նրանց ելույթները չեն հետաքրքրում։ Չեմ պատրաստվում դրանք ընթերցել», - խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը։ Պատգամավորը հրաժարվեց մեկնաբանել վարչապետի՝ հանրապետական դառնալու որոշումը և հավելեց, որ դա ևս իրեն չի հետաքրքրում։ Նաիրա Զոհրաբյանի պես բազմակի հետաքրքրություն դրսեւորող քաղաքական գործիչի համար, ինչ խոսք, շշմելու է նման հայտարարությունը։ Խնդիրն այստեղ, մանավանդ, վեր է անձնական հետաքրքրությունների շրջանակից, այլ իբրեւ քաղաքական դաշտում, ինչպես տիկին Զոհրաբյանն է հաճախ թմբկահարում՝ երկրորդ ազդեցիկ ուժի ղեկավար, պարզապես անթույլատրելի է անտարբերության մատնել կարեւորագույն միջոցառումներից մեկը, որպիսին ՀՀԿ համագումարն է։ Նախկին կառավարությունների նկատմամբ անթաքույց հետաքրքրություն ունեցող տիկին Զոհրաբյանին տեսնես ի՞նչ է պատահել, որ այսքան անտարբեր է դարձել, թե ՀՀԿ-ի, թե հատկապես Կարեն Կարապետյանի նկատմամբ։ Տիգրան Սարգսյանի ու նրա կառավարության բմբուլները քամուն տվող, հաջորդի նկատմամբ անհամեմատ խնայող վերաբերմունք ունեցող ԲՀԿ-ում, փաստորեն, բոլորովին անտաբեր են։ Սրա տակ կարելի է մի քանի պատճառահետեւանքային ենթաշերտեր տեսնել։ Կամ խանդի տեսարաններ են բեմադրվում այս կուսակցության կողմից, քանի որ ՀՀԿ-ն հրավիրել է անգամ Արտաշես Գեղամյանի կուսակցությանը, բայց ոչ ԲՀԿ-ին, որը նեղ պահերին կանգնում է իշխանության ու նրա նախաձեռնությունների կողքին, որի հնազանդ համաձայնությամբ կյանքի կոչվեց Սահմանադրության փոփոխությունը,Ընտրական օրենսգիրքը կյանքի կոչվեց, որը անամոթ բացատրություններով կողմ է քվարկում իշխանության համար կենաց-մահու նշանակություն ունեցող օրենքներին, ինքնազոհաբերման գնում հանուն իշխանությունների։ Կամ էլ ԲՀԿ-ն պատասխանատու որոշումից առաջ չի կարող անկանխատեսելի պահվածք դրսեւորել ու ոտատակ գցել իշխանություններին։ Որովհետեւ ՀՀԿ համագումարի արձագանքները առանց բացառության քննադատական են, այս կուսակցություն ըստ էության գովասանքի արժանի ոչինչ չարեց, որպեսզի հնարավոր լինի նկատել ու ողջունել։ Հիմա ընդդիմադիր դաշտի վերաձևման քողարկված պրոցեսներ են ընթանում, քաղաքական ուժերի միջեւ կոնսուլտացիաներ, որպեսզի 2017-ից առաջ դաշինքով մասնակցություն ապահովեն, դժվար չէ նկատել, որ ԲՀԿ-ն մի կողմ է քաշվել ու հավակնոտ հայտարարություններ է անում, թե միայն իր «քաշայինների» հետ դաշինք կկազմի ու ոչ մի կուսակցության բեռ չի անի իր ուսերին խորհրդարան տանի։ Սա ասում է մի կուսակցության ղեկավար, որից փշրանքներ են մնացել Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո, փակվել են տարածքային գրասենյակներ, բազմահազար կուսակցականներ հետևել Ծառուկյանի քայլին, իսկ Նաիրա Զոհրաբյանն իներցիայով թագավորում է ավերակների վրա, քանզի շատերն անտեղյակ են, որ Ծառուկյանը հեռացել է ԲՀԿ-ից։ Տիկին Զոհրաբյանի հույսը մարդկանց ենթագիտակցական մակարդակում չխամրող հուշերն են, իսկ իրականում քղաքականացված հանրույթը ու հատկապես իշխանությունը բոլորից լավ գիտեն ՀՀԿ-ի քաշը, որի ավելացում կլինի միայն Ծառուկյանի վերադարձի պարագայում։ Ամենայն հավանականությամբ այս պատճառով է, որ ԲՀԿ-ում չեն ցանկանում ռիսկի դիմել, վտանգի տակ դնել ապագա գործընթաներում իրենց լինելիության հարցը, ու չեն քննադատում իշխանություններին՝ հույսով, որ նորից կարժանանան նրանց ողորմածությանը, ապագա խորհրդարանում տեղ կզբաղեցնեն։ Անի Սահակյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am