Հաջորդ պայթյունին սպասելիս

ՀՀԿ համագումարն այլևս անցյալում է ու այդքան երկար սպասված միջոցառումը, որի մասին միջին տրամաչափի ՀՀԿ-ականները ասում էին, թե պատմական է լինելու, որ ՀՀԿ-ն վերափոխվելու է, նորացվելու, երիտասարդացվելու ու այդ թարմությամբ էլ նոր գործունեություն է ծավալելու, ավարտվեց առանց որևէ սենսացիայի, ամեն ինչ մնաց նույնը։Փոփոխության նշույլ չկար նույնիսկ ՀՀԿ-ի ոճում, համագումարին ականջ պայթեցնող պաթոսաշատ ելույթներ, սովետի առոգանությամբ ու սանրվածքներով հրապարակ ճոճող կուսակցական տիկնայք, ԽՄԿԿ ոճի պահվածք, զգացվում էր միայն «ուռա» բացականչությունների պակաս։ Միակ փաստացի փոփոխությունը ԳՄ կազմում էր, նախկին 19-ի փոխարեն ՀՀԿ-ն իր ԳՄ-ի կազմը դարձրեց 21՝ նորերին ընդգրկելու համար և հներից դուրս թողեց Դերենիկ Դումանյանին ու Ռազմիկ Զոհրաբյանին: Նորորին ընտրելիս էլ Սերժ Սարգսյանն ակնհայտորեն առաջնորդվեց հինը պահելու, հներին չնեղացնելու սկզբունքով՝ Հովիկ Աբրահամյանի մերձավոր Արփինե Հովհաննիսյանն էր օրինակ նորերից մեկը, մյուսը Սամվել Ֆարմանյանը՝ Սերժ Սարգսյանի մերձավորներից մեկի մերձավորը, իսկ Վիգեն Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը ի պաշտոնե համալրեցին ԳՄ-ն։ Ի դեպ, նա իր կողքին պահելով Արմեն Աշոտյանին, որոշ շրջանակների էլ հիասթափեցրեց, որ չի հրաժարվում «սիրելիներից», որոնց ինչ-ինչ պատճառներով ասպարեզից իջեցրել է։ Այսինքն, էական փոփոխությունները, որ մինչ այդ խոստացվում էին, տեղի չունեցան: Սրան նույնիսկ կոսմետիկ փոփոխություն չես անվանի, իսկ դա իր հերթին կարող է նշանակել՝ կամ Սերժ Սարգսյանը իր իշխանությունը եւ հատկապես ապագա վերարտադրությունը ռիսկային գոտի չի տեղափոխում, կա,՝ ՀՀԿ կադրային ռեսուրսը այդքանից այն կողմ չի անցնում։ Իրականում խնդիրը ոչ այնքան փոփոխությունների սպասելիքները չարդարացնելն էր, այլ դրանց հրամայականը։ Ապրիլյան պատերազմից ու Սասնա ծռերի ապստամբությունից հետո իշխանության ու ժողովրդի միջեւ անջրպետն այնքան էր մեծացել, կապը հիմնովին խզվել, որ Սերժ Սարգսյանը պարտադրված փոփոխությունների գնաց՝ փոխելով կառավարությունն ու վարչապետին։ Կարեն Կարապետյանի նորամուտով հույսի նշույլ երեւացին, մարդկանց ստվար զանգված նկատի ունենալով Կարապետյանի անձը ու բազում առանձնահատկություններ, որ նա դրսից է եկել, ապահովված է ու շաղկապված չէ հայաստանյան քրեաօլիգարխիայի հետ, հուսավառված փոփոխությունների էր սպասում։ Բայց արդեն իսկ մինչեւ համագումարը Կարապետյանի հանրապետականացումն ու իր հետ 7000 «գազավիկների» ՀՀԿ տանելը փշրեց փոփոխություններին սպասումները։ Կարապետյանը այսով ամրագրեց, որ ինքն ամենեւին կտրված չէ մեր իրականությունից ու իշխանությունից, ինքը ՀՀԿ-ականներից մեկն է ու նույնիսկ ավելին, նրա համար համագումարին նոր հաստիք ձեւավորվեց ու նորանշանակ վարչապետը արտոնյալ կարգավիճակով կզբաղեցնի ՀՀԿ ղեկավարի տեղակալներից առաջինի ստատուսը։ ՀՀԿ-ի գոյության տիրույթում նույնը մնաց ամենը՝ «գողական տերտերից» , մինչեւ մականունավորներ, նրանք բոլորը ՀՀԿ-ի հարազատ զավակներն են։ Սերժ Սարգսյանը այս միջակայքում որեւէ մեկին նեղացնելու ցանկություն չունի, նա Կարեն Կարապետյանով համալրեց իր իշխանությունը, դրա շնորհիվ Հայաստանի քաղաքական ու տնտեսական կապիտալ մուտք կգործեն նաեւ Սամվել Կարապետյանի ներդրումները, իշխանության ներսում ընդամենը դերաբաշխում տեղի ունեցավ ու հետին էշելոններ գնացին աղմկահարույց դեմքեր՝ Գագիկ Խաչատրյան, Լիսկա եւ այլք, իրենց տեղը զիջեցին նորերին։ Հներին պատասխանատվության ցանկություն Սերժ Սարգսյանը ամենևին չունի, որովհետեւ նրանցով է լուծելու 2017-ին ՀՀԿ-ի վերարտադրության հարցը։ Իսկ որ այսպիսով ավելի խորացավ իշխանության ու ժողովրդի միջեւ անջրպետը, իսկ նման դեպքերում սեղմվող օղակը մի տեղից պետք է պայթի, ինչպես «Սասնա ծռերի» ապստամբությունը, ըստ երեւույթին իշխանությանը ամենից քիչն է հետաքրքրում։   Անի Սահակյան

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am