Սերժ Սարգսյանը չասաց ամենակարևորը

  ՀՀԿ 16-րդ համագումարում Սերժ Սարգսյանը հերթական անգամ կուսակցության նախագահ վերընտրվելուց հետո  հայտարարել է, որ եթե կուսակցությունը հաջողություններ արձանագրի 2017 թվականի պառլամենտական ընտրություններում, ապա  ՀՀԿ վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը. «Ասեմ նաև, որ գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կգլխավորի Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն նախանշված ծրագիրը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ շեշտելով, որ  Կարեն Կարապետյանին ևս մեկ անգամ հայտնում է իրենց անվերապահ աջակցությունը, ողջունում  ՀՀԿ շարքերը համալրելու Կարապետյանի և կառավարության մյուս գործընկերների որոշումը։ Նախագահը նաև վստահություն է հայտնել, որ Կարապետյանի խանդավառ ոճն ու կառավարչի տաղանդը լիովին կբացահայտվեն այդ պաշտոնում և կոգևորեն կուսակցությանը։ Այսպիսով՝ Սերժ Սարգսյանն ուղղակիորեն պատասխանել է քաղաքական-հասարակական շրջանակներում շրջանառվող այն վարկածին, թե Կարեն Կարապետյանը ընդամենը 6 ամսվա վարչապետ է: Առաջին հայացքից Սերժ Սարգսյանը գոնե ՀՀԿ-ի համար հստակեցրել է քաղաքական իրավիճակը՝ փաստելով, որ ինքը 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո հաստատապես վարչապետ դառնալու ցանկություն չունի: Այնուամենայնիվ, երկու կարևոր հարց այստեղ շարունակում է մնալ անպատասխան՝ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալու մտադրությունից կհրաժարվի՞ նաև 2018 թվականին՝ իր՝ նախագահական ժամկետի ապառումից հետո: Ինչպես հայտնի է, ՀՀ սահմանադրության մի շարք գլուխներ, այդ թվում նաև 6-րդ գլուխը, որտեղ սահմանված են կառավարության և նրա ղեկավարի պարտականություններն ու իրավասությունները, ուժի մեջ են մտնում նորընտիր ՀՀ նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, այսինքն՝ 2018 թվականի փետրվարից հետո, երբ Սերժ Սարգսյանի նախագահական ընթացիկ ժամկետը կավարտվի: Մինչ այդ, համաձայն նոր սահմանադրության <<Եզրափակիչ և անցումային դրույթների>>, շարունակում են գործել 2005 թվականին ընդունված սահմանադրության պահանջները: Հետևաբար 2017 թվականի ընտրություններից հետո, թեպետ Հայաստանը տեսականորեն անցնում է նոր սահմանադրությանը և կառավարման խորհրդարանական համակարգին, սակայն իրականում մինչև 2018 թվականի փետրվարը մենք գործ ենք ունենալու անցումային դրույթների հետ, և  երկրի թիվ մեկ քաղաքական և պետական պաշտոնյան դեռևս լինելու է նախագահը: Իսկ թե դրանից հետո ով կլինի վարչապետը այն դեպքում, եթե ՀՀԿ-ն հաջողությամբ պահպանի խորհրդարանական մեծամասնություն ունեցող քաղքական ուժի իր կարգավիճակը, Սերժ Սարգսյանը չի մանրամասնել: Այս հարցին թերևս Սերժ Սարգսյանը կպատասխանի 2017 թվականի ընտրություններից տևական ժամանակ  հետո միայն: Ներքաղաքական և ներկուսակցական մյուս ինտրիգը ևս կարծես թե պահպանելու է իր արդիականությունը. Սերժ Սարգսյանի անվերապահ աջակցությունը վարչապետ  Կարեն Կարապետյանին և հայտարարությունը, թե ՀՀԿ-ի հաջողության հասնելու դեպքում  վարչապետի թեկնածուն Կարեն Կարպետյանն է լինելու, արդյոք նշանակո՞ւմ է՝ խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը գլխավորելու է Կարեն Կարապետյանը: Քանի որ Սերժ Սարգսյանն այս փուլում գերադասել է մնալ հանրապետության նախագահ և ՀՀԿ-ի վարչապետ է հռչակել Կարեն Կարապետյանին, խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա կարող է հանգիստ հայտարարել, որ ինքն այս անգամ ձեռնպահ է մնում ՀՀԿ ցուցակը գլխավորելուց: Այսպես թե անպես՝ Սերժ Սարգսյանը գլխավորում է ՀՀԿ-ն: Նոր սահմանադրությամբ՝ 2017 թվականի ընտրություններից հետո, ինչպես ինքը՝ Սարգսյանն է նշել, էապես բարձրանում է կուսակցությունների դերը մեր հասարակական-քաղաքական կյանքում, և ՀՀԿ-ն գալիք ընտրություններում ներկայանալու է հասարակության մեջ լայն վստահություն վայելող և հեղինակություն ունեցող անհատների, գաղափարներով մրցելու և հաղթել կարողացող գործիչների կուռ թիմով: Համագումարը ցույց տվեց, որ  Սերժ Սարգսյանի ներկուսակցական վստահությունն ու իշխանությունը անսասան է, հետևաբար քաղաքական գործընթացները նա կարող է ղեկավարել՝ առանց ցուցակում լինելու:   Կարինե  Սարիբեկյան

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am