ՀՀԿ 16-րդ համագումարի բանաձևը. «Հայաստանը հաղթելու է»

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շարունակում է քայլ առ քայլ ամրապնդել կուսակցական բարդ ու բազմաշերտ համակարգը, հետևողական ջանքեր են ներդրվում կուսակցական մեխա­նիզմի արդյունավետության բարձրացման և արդիականացման ուղղությամբ: Ավելացել է կուսակցության սկզբնական կազմակեր­պությունների քանակը, ընդարձակվել են ՀՀԿ կապերն արտաքին աշխարհում, աշխատանքներ են իրականացվում կուսակցականների քաղաքական ու գաղափարական մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, հիմնադրվել և իր գործունեությունն է սկսել Անդրանիկ Մարգարյանի անունը կրող Հայաստանում առաջին կուսակցական քաղաքական դպրոցը: 2016-2018 թվականները լինելու են խիստ կարևոր Հայաստանի Հանրապետության Սահմանա­դրության անցումային դրույթներն արդյունավետորեն կյանքի կոչելու տեսան­կյու­նից: Հանրապետականը պատրաստ է հատուկ առաքելություն ստանձնել այս անցումային շրջանում, որպեսզի այն լինի հնարավո­րինս կայուն, սահուն և անցնցում: Մեր բոլորի ուշադրության կենտրոնում է Հայաստանի տնտեսությունը, առկա բոլոր մարտահրավերներին արդյու­նավետ արձագանքելու և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգա­ցում ապահովելու գերակայությունը: Մեզ հաջողվել է զարգացնել բոլոր այն ինստիտուտները, որոնք զսպանակի նման աշխատելով, կարողանում են լրջորեն մեղմել արտաքին աշխարհից եկող ուժեղ բացասական ազդակները և չթողնել, որ դրանք վատթարացնեն մարդկանց և ընտանիքների կյանքը։ Վերանայելով մեր առաջնահերթությունները, սահմանափակելով ծախսերն ու ընդունելով պահպանողական բյուջե, կարողացել ենք արդյունավետ դիմագրավել մարտահրավերներին, բարձրացնել տնտեսության մրցունակությունը, մեծացնել արտահանումը, հիմք դնել տևական կայուն տնտեսական աճի համար։ Այս տեսանկյունից գալիք տարիների փոփոխությունները լինելու են բեկումնային։ Հայաստանը միջազգային հարաբերություններում շարունակում է հանդես գալ որպես պատասխանտու, հավասարակշռված, կանխատեսելի և վստահելի երկիր: Մեր արտաքին քաղաքականության նպատակն ու միջազ­գային հա­րա­բե­րու­թյուն­ներում մեր ներգրավվածության բանաձևը մեր գործընկերների հետ հարա­բե­րու­թյուն­ների զարգացումն ու խորացումն է, աշխարհում Հա­յաստանի բարեկամների թվի ավելացումը։ Արցախի հարցը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով: Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ: Այսօր Հայաստանի Զինված ուժերի ռազ­մա­տեխ­նիկական, տեխնո­լո­գիական և կադրային արդիականացման մի­ջո­ցով մենք ձևավորում ենք ժամա­նակակից բանակ: Վերջին շրջանում արդեն իսկ լրջորեն փոխվել է մեր բանակի դիմա­գիծը և զինանոցը: Վստահ եղեք, որ մեր բանակի արդիականացման համար մենք ոչ մի միջոց չենք խնայելու: Առկա մարտահրավերները պահանջում են խնդիրների լուծման նոր մոտեցումներ նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Մեր համընդ­հանուր նպատակադրումը հստակ է՝ Հայաս­տանի երկա­րաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացում և առաջ գնացող Հայաստանի շուրջ համայն հայության միավորում։ Հանրապետականը բաց է համագործակցության համար բոլոր շահա­գրգիռ և հայրենասեր ուժերի ու անհատների համար: Մենք պատրաստ ենք աշխատել յուրաքանչյուրի հետ, ով ցանկանում է քարը քարի վրա դնել՝ մեր ընդհա­նուր տունը շենացնելու համար: Համախմբելով մեր ժողովրդի մարդկային ներուժը և ինտելեկտուալ կարողությունները՝ մենք միասին ենք հաղթահարելու առկա դժվարությունները, որպեսզի հաղթեն Հայն ու Հայաստանը: Հայաստանը հաղթելու է: քաղաք Երևան 26.11.2016

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am