Հետախուզության ղեկավար անձնակազմը ցուցմունք է տալիս Դինքի գործով դատական նիստում

Դինքի սպանության հարցով պետական պաշտոնյաների դեմ հարուցված դատական գործը շարունակվում է Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների գործով դատարանում։ Ըստ «Ակօս»-ի՝ դատական նիստը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 2-ը։ Նիստին մասնակցել են կալանավորված մեղադրյալներ Ռամազան Աքյուրեքն ու Օգյուն Սամասթը։ Դատական նիստին ներկա էին նաև Դինքի սպանության ժամանակահատվածում ոստիկանության հետախուզության բաժնի աշխատակիցներ Թամեր Բյուլենթ Դեմիրելը, Օսման Գյեւլբելը և Ալի Փոյրազը, ովքեր Ֆեթուլահական ահաբեկչական խմբավորման հետաքննության շրջանակներում են ձերբակալվել։ Յասին Հայալը, Շուքրու Յըլդըզը, Մեհմեդ Ալի Օզքըլընչը, Օզքան մումջուն և Համդի Էգբաթանը բանտախցերից տեսակապի միջոցով են մասնակցել դատական նիստին։ Ազատության մեջ գտնվող մեղադրյալներից միայն Ահմեդ Իլհան Գյուլերն է ներկա եղել դատական նիստին։

«Անվտանգության ապահովումը հետախուզության պարտականությունը չէ»

Ցուցմունք է ներկայացրել Թամեր Բյուլենթը, ով Դինքի սպանության ժամանակ Ոստիկանության հետախուզության «C» բաժնի պետի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։ Նա նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են։ Դեմիրելը նշել է, որ չի հիշում, թե 2006թ․ Հետախուզության «C» ստորաբաժանմունքն ի՞ր լիազորության տակ է եղել, թե ոչ, սակայն Հրանտ Դինքի հետ կապված փաստաթղթին ինքն է նայել։

«Հայալին գիտեինք»

Դեմիրելը նշել է, որ Յասին Հայալին ավելի վաղ իրականացրած պայթյունի պատճառով գիտեին։ Դեմիրելը հերքել է այն մեղադրանքը, թե իրենք փաստաթուղթ են թաքցրել՝ նշելով, որ փաստաթուղթը արխիվացվել է, և ցանկացողները կարող էին տեսնել այն։ Դեմիրելը նշել է, որ անվտանգությունն ապահովելու պատասխանատվությունը Ստամբուլին է պատկանում, և ինքը չի հիշում մի դեպք, երբ «Հետախուզությունը ապահովի որևէ մեկի անվտանգությունը»։ Դեմիրելը նշել է, որ Ստամբուլ ուղարկված փաստաթղթերում նշված «աղմկահարույց գործողություն» արտահայտությունը համարժեք է «F4» զեկույցում տեղ գտած «ամեն գնով սպանելու է» արտահայտությանը։ «C5» ստորաբաժանմունքին առնչվող հարցին ի պատասխան Դեմիրելը նշել է, որ գիտի «C1», «C2», «C3» ստորաբաժնմունքների մասին, սակայն տեղեկություն չունի «C5»-ի մասին։

«Անհրաժեշտ հրահանգները տվել եմ»

Պատասխանելով հարցին, թե զեկույցի մասին իր ղեկավարներին տեղյակ պահե՞լ է, թե՞ ոչ՝ Դեմիրելը նշել է․ «Չեմ հիշում՝ տեղյակ պահել եմ, թե ոչ։ Սակայն փաստաթղթի վրա անհրաժեշտ հրահանգները գրել եմ»։ «Ամեն դեպքի հետևում կան նման բաներ։ Անկարայում 100 մարդ զոհվեց, Ստամբուլում զբոսաշրջիկներ զոհվեցին․ եթե այս դեպքերին էլ նայեք, նման բաներ կտեսնեք»,- նշել է Թամեր Բյուլենթ Դեմիրելը։ Դինք ընտանիքի փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլուն Դեմիրելին հարցրել է, թե «աղմկահարույց գործողություն» գրությունը Ստամբուլ ուղարկելուց հետո Ստամբուլի և Տրապիզոնի հետ կապը պահե՞լ են, թե՞ ոչ։ Դեմրելն ի պատասխան նշել է, որ նահանգային ստորաբաժանմունքն աշխատում և տեղեկություն է փոխանցում, սակայն դրանից բացի ուրիշ կապ չի եղել։

Ալի Փոյրազ․ «Դինքի անունը սպանությունից հետո եմ լսել»

Դինքի սպանության գործով դատական նիստում ցուցմունք է տվել նաև սպանության ժամանակաշրջանում Հետախուզության բաժնի աշխատակից Ալի Փոյրազը, ով նշել է, որ 2006թ․ սկսել է աշխատել «C» ստորաբաժանմունքում՝ փոքրամասնությունների և ծայրահեղականների բաժանմունքում, և որ Դինքի սպանության ծրագրի մասին «F4» զեկույցն իր պաշտոնավարման ժամանակ գոյություն չի ունեցել։ «Նոր-նոր էի փորձում հասկանալ ստանձնածս պարտականությունները, երբ այդ դաժան դեպքը տեղի ունեցավ։ Դինքի անունն այդ դեպքից հետո եմ լսել։ «Ակօս»-ի մասին էլ չգիտեի։ Սպանությունից հետո եմ իմացել, որ «C» ստորաբաժանմունքն է հետաքրքրվում այդ հարցով»,- նշել էՓոյրազը։ Ալի Փոյրազը մեղադրվում է պաշտոնի չարաշահման և զինված հանցավոր խմբավորմանն անդամակցելու մեջ։ Հերքելով երկու մեղադրանքները՝ Փոյրազը նշում է. «Ինչպե՞ս կարող էի պաշտոնս չարաշահել, եթե տեղեկություն չունեի։ Պատասխանատվության եմ ենթարկվում մի ժամանակաշրջանի համար, երբ չկայի»։ Փոյրազը նաև նշել է, որ մինչդեռ ինքը ձերբակալված է, նույն շրջանում Տրապիզոնի հետախուզության բաժնի պետի տեղակալ և Ստամբուլի հետախուզության բաժնի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնողներն ազատ են, ինչն էլ ապացույցն է, նրա որ իրենցից ոչ ոք զինված հանցախմբի մաս չի կազմում։ «Ակօս»

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am