«Իզուր շառուշուռ մի արեք». Սուրիկ Խաչատրյանն իր տղայի անվան շուրջ սկանդալի մասին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իզուր շառուշուռ մի արեք»,– այսպես արձագանքեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, իր որդու մասին հերթական սկանդալային լուրին, ըստ որի` Տիգրան Խաչատրյանը «Օջախ» ռեստորանային համալիրում դանակահարել է Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանի թոռանը՝ Տիգրան Շահգալդյանին: «Նրանք շատ մտերիմ ընկերներ են արդեն քանի տարի է: Երևի բոլորդ գիտեք, որ Կավալենկո Շահգալդյանի հետ մենք` որպես մարզպետներ, լուրջ ընկերություն ենք անում մինչև էսօր, մեր երեխեքն էլ են ընկերություն անում: Էդ պահին նրանք իրար հետ չեն եղել»,–ասաց նախկին մարզպետը` իր որդու անունը տարբեր թեմաների մեջ շահարկելու համար մեղադրելով լրագրողներին: Դեպքի առնչությամբ մեկնաբանություն տվեց նաև Կ. Շահգալդյանը, ով տեղեկացրեց, որ թոռան կյանքին սպառնացող վտանգ չկա. «Մի ժամից տուն կտեղափոխենք, ոչ մի վտանգավոր բան չկա: Հարվածը եղել է ոտքին»: Ինչ վերաբերում է այն լուրերին, որ իր թոռանը վնասվածք հասցնողը հենց Սուրիկ Խաչատրյանի որդին է եղել, Շահգալդյանը պատասխանեց. «Դա հարյուր տոկոսանոց սուտ է»: ՀՀԿ 16–րդ համագումարին մասնակցություն ունեցող սյունյաց պատգամավոր, Ս. Խաչատրյանի անգլերենի նախկին ուսուցիչ Հայկ Գրիգորյանն էլ ինչպես միշտ, այս անգամ ևս ոչ տեսել էր, ոչ էլ լսել. «Չեմ կարող ասել ինչով է պայմանավորված, որ Սուրիկ Խաչատրյանի որդու անունն է հոլովվում, միգուցե անհեթեթ խոսակցություններ են: Ես այդ մասին առաջին անգամ ձեզանից եմ լսում»: Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am