Գավառցի լուսանկարիչ Մարատ Սինանյանը պահպանել է Ֆիդել Կաստրոյի բացառիկ լուսանկարը

Գավառ քաղաքի բնակիչ, մասնագիտությամբ ինժեներ եւ լուսանկարիչ Մարատ Սինանյանն «Արմենպրես»-ին ներկայացրեց մի լուսանկար, որտեղ Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն է պատկերված՝ ԽՍՀՄ մի խումբ կուսակցական ու պետական գործիչների հետ: Ըստ Մարատ Սինանյանի՝ այդ լուսանկարն արել է ինքը հեռավոր 1963 թվականին Լենինգրադում: «Այն ժամանակ ես բարձրագույն կրթություն էի ստանում Լենինգրադում: Քանի որ սիրում էի լուսանկարչությամբ զբաղվել եւ թղթակցում էի մի շարք թերթերի ու գործակալությունների, ծանոթ էի նաեւ «ԼԵՆՏԱՍՍ»-ի թղթակից Աբրահամ Մազելեւի հետ: Վերջինս ինձ խնդրեց, որ իր փոխարեն լուսանկարեմ Կուբայի հեղափոխության առաջնորդին Սմոլնիում կազմակերպված ընդունելության ընթացքում, քանի որ ինքը տեսողական լուրջ խնդիրներ ուներ: Ես նրա փոխարեն նրա կողմից տրամադրած լուսանկարչական ապարատով նկարեցի Ֆիդելին եւ նրան ուղեկցող ԽՍՀՄ պաշտոնյաներին: Մազելեւի խնդրանքով այդ նկարը տրամադրեցի կենտրոնական թերթերին ու լրատվական գործակալություններին, սակայն՝ նրա ստորագրությամբ: Չկարողացա մերժել նրա խնդրանքը: Ինձ Սմոլնի տարան անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ ու թույլտվությամբ: Լուսանկարը մինչ հիմա պահում եմ՝ ի հարգանք Կուբայի հեղափոխության առաջնորդի»,-պատմեց Մարատ Սինանյանը: Մարատ Սինանյանի շնորհիվ նույն օրը Սմոլնիում Ֆիդել Կաստրոյին է փոխանցվում Լենինգրադում սովորող կուբացի ուսանողների դիմում-խնդրանքը՝ իրենց թոշակների չափն ավելացնելու վերաբերյալ: Ընդ որում, կուբացի ուսանողների խնդրանքը հարգվում է: «Երբ իմ ուսանող ընկեր Խորխեն իմացավ, որ պետք է Սմոլնիում նկարեմ Ֆիդել Կաստրոյի այցն ու ընդունելությունը, խնդրեց, որ իր և ուսանող ընկերների դիմում-խնդրանքը փոխանցեմ իրենց երկրի ղեկավարին: Այդ դիմումում Խորխեն եւ իր ընկերները խնդրում էին, որ Կուբայի կառավարությունը բարձրացնի իրենց կրթաթոշակները, քանի որ մեծ դժվարությամբ էին կարողանում ստացած 60 ռուբլի գումարով հոգալ իրենց կարիքները: Ես մեր անվտանգության աշխատակցի միջոցով Ֆիդել Կաստրոյի թիկնապահին փոխանցեցի իմ ուսանողական ընկերների դիմումը: Ֆիդելը հարգել էր իր երկրի ուսանողների խնդրանքը, եւ նրա մեկնումից մեկ ամիս անց արդեն կուբացի ընկերներիս կրթաթոշակը կրկնապատկվեց: Կուբացիների ուրախությանը չափ չկար, ինձ նվերներ էին տալիս, հարգում ու պատվում: Խորխեի հետ նամակագրական կապ եմ պահպանել մինչեւ 2000 թվականը»,-պատմեց Մարատ Սինանյանը: ff

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am