ԱԺ-ում հիշեցրեցին Նաղդալյանի անցյալը

ՀՀ ԱԺ-ում շարունակվում է արտահերթ նիստը: Նիստի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտնեց, թե մի քանի ելույթից հետո քվեարկության է դրվելու «Կուսակցությունների մասին»  օրենքի նախագիծը, հետեւաբար նա կոչ արեց պատգամավորներին չլքել նիստերի դահլիճը: Ապա ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա նշեց, որ մինչ բուն թեմային անդրադառնալը ցանկանում է խոսել ԱԺ նիստերը վարողների անպատասխանատու պահվածքից: «Մեր կանոնակարգ օրենով, մասնավորապես 45 հոդվածը նախատեսում է միայն ելույթ ունեցողների խոսքի միամտություն այն դեպքում երբ պատգամավորը կարգազանց է, եւ հնչեցնում է նրա անունը՝ զգուշացնելով: Սա նշանակում է, որ մեր ելույթները մեկնաբանելով խախտվում է օրենքը», - նշեց Լեւոն Զուրաբյանը: Ըստ նրա մասնավորապես նման դեպք երեկ արձանագրվել է իրենց խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ելույթի ժամանակ: Զուրաբյանի խոսքով՝ Մանուկյանը այսօր նիստերի դահլիճում չէ, բայց ինքն է որոշել նրա «թասիբին» կանգնել: ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց, թե նման սովորություն ունի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Ով, ով, բայց Հերմինե Նաղդալյանը իննսունական թվականներին վերաբերող որեւէ իրողություն քննադատելու իրավունք ընդհանրապես չունի, որովհետեւ ես չգիտեմ մի այլ մարդու, ով այդ տարիներին աջակցել, սատարել, նեցուկ է եղել ՀՀՇ-ի իշխանությանը եւ առաջին նախագահին, եւ ամենահետաքրքիրն այն է, որ ՀՀՇ-ի գլխավորած Հանրապետության ցուցակում նա զբաղեցրել է 221-րդ տեղը, եւ երբ նա հայտարարում է, որ ՀՀՇ-ն այդ տարիներին պոլի փետեր էր նշանակում, ես ուղղակի խորհուրդ եմ տալիս զգույշ լինել արտահայտություններում, որովհետեւ ցանկացած նման արտահայտություն կարող է պտտվել ասողի դեմ»,- ասաց Զուրաբյանը, հավելելով, որ սա վերաբերում է ամբողջ ՀՀԿ-ի կազմին, եւ նրանք իրավունք չունեն թթու խոսք ասել առաջին նախագահին եւ ՀՀՇ-ին: Հետո Զուրաբյանն անդրադարձավ «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծին, ասելով, որ Հայաստանում կլինի արդյունավետ կառավարում, եթե լինեն մի քանի կուսակցություններ, որոնք կարող են իրար փոխելով ստանձնել երկրի կառավարումը: Նա ասաց, թե իշխանություններին տալիս են հնարավորույթւոն, ուզում են օգտվեն, ուզում են՝ ոչ: Զուրաբյանի ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «ԱԺ նախագահը, եւ նրա տեղակալները իրավունք ունեն արտահերթ ելույթի, բայց այս անգամ ելույթ եմ ունենում, որովհետեւ իմ անունն է հնչել: Նախ իննսունական թվականներին ՀՀՇ կուսակցություն չկար, բոլորս ՀՀՇ էինք, ինչ վերաբերում է Աշոտ Նավասարդյանի խոսքին, ապա բոլորս հիշում ենք, դուք Լեւոն Տեր- Պետրոսյանին մի դարձրեք ձեր հարազատը, Լեւոն Տեր- Պետրոսյանը մեր ազգային ամբողջ ըմբռնումների ընթացքում եղել է, եւ այնպես չէ, որ Աշոտ Նավասարդյանը հատուկ գովել է նրան: Մենք Տեր- Պետրոսյանի հետ եկել ենք, որպեսզի պաշտպանենք Ղարաբաղը, որը դուք ուզում էիք տալ»,- նշեց նա: Փայլակ Ֆահրադյան

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am