Քաղաքական էլիտան «տժժում» է. Ապարանյան կլանի շուրջպարն էլ օրվա բում

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին հայ քաղաքական էլիտան հարսանիքի էր՝ ամուսնանում էր Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի որդին՝ Միսակը: Քավորը Երեւանի քննչական վարչության պետ, Շենգավիթի նախկին դատախազ Ջոն Ֆարխոյանն է: «Ֆլորենս» ռեստորանում կայացած խնջույքին մասնակցել են Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, Գալուստ Սահակյանը, բազմաթիվ նախարարներ, պատգամավորներ, գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը, ՍԴ նախագահը, ուրիշներ: Երգել են հայկական շոու բիզնեսի աստղերը՝ Լեյլա Սարիբեկյանը, Մհերը եւ այլք, հարսանիքը վարել է Գրիշա Աղախանյանը: Ներկաները հատկապես տպավորվել են ապարանյան կլանի շուրջպարով. ուս ուսի պարել են Սամվել Ալեքսանյանը, Աղվան Հովսեփյանը, ապարանցի պատգամավորները, «Նիգ Ապարան» միության անդամները: «Երեւի մի 300 հոգի կլինեին, Գառնիկիչը հրավիրել էր բոլոր նրանց, ում համարում է ընկեր, կապ չունի՝ այժմ այդ մարդը պաշտոն ունի, թե ոչ։ Նախագահն էլ մի քանի ժամ մնաց ու գնաց»,-պատմեց մասնակիցներից մեկը: Աղվան Հովսեփյանը 3 որդի ունի. կրտսերը՝ Արմենը, ԿԲ-ում է աշխատում, Գարեգին Նուշիկյանի դստեր հետ է ամուսնացած: Ավագը՝ Նարեկը, ԱԱԾ-ում քննիչ է: Նորապսակը՝ Միսակը, ատամնաբույժ է, ատամնաբուժական կլինիկա ունի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am