Թամաշան պատռվեց

 ՀՀԿ 16–րդ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի անկյունաքարային մեսիջներից մեկն այն է, որ շնորհիվ Հանրապետայանի Հայաստանում կյանքն էականորեն փոխվել է ու փոխվել են նաեւ ՀՀԿ-ականները, ու որ դա միայն տեսնել ու գնահատել է պետք: Նա մասնավորապես խոսել է կուսակիցներին հրապարակային գործունեության մասին՝ ընդգծելով, որ այն էապես փոխվել է. «ՀՀԿ–ն աչք ծակող խնդիրներ ունի հրապարակային գործունեություն իրականացնող կուսակցականների հետ՝ հանրային խոսքի հանդեպ զգուշության առումով: Անշուշտ, վերջին տարիներին շատ է հղկվել ՀՀԿ-ականների խոսքի ոճն ու բովանդակությունը: Փոխել ենք շատ տարածված խոսելաձևը, քամահրական ու վիրավորական պատասխանելը ընդդիմախոսներին, ուժի դիրքերից հանդես գալը, ծաղրելը և այլն: Բայց չի կարելի չնկատել, որ մեր գործընկերները ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետում հրապարակայնորեն չկշռադատված մտքեր, որոնք սխալ ազդակներ են տանում դեպի հասարակություն, աղավաղում են քաղաքականությունն ու հարվածում կուսակցության հեղինակությանը», ասել է նա: Իրականում Սերժ Սարգսյանը այս հարցում եւ սխալվում է, եւ ոչ: Բանն այն է, որ ՀՀԿ-ում հրապարակային խոսքի հարցում տրամագծորեն հակադիր երկու բեւեռ կա, մեկը որեւէ կերպ չի բարձրանում դպրոցական միջին դասարանների մակարդակի հայրենասիրական շարադրություններից, մյուսը՝ պարզապես նախընտրում է փողոցային աղբը, ժարգոնը: Օրինակ, եթե համագումարի ընթացքում մարզերից Երեւան հասած ՀՀԿ-ական ուսուցչուհիների ելույթները հայրենասիրական թեմայով շարադրությունների մրցույթ էին հիշեցնում, ապա մինչ համագումարի սկսել գեներալ Մանվել Գրիգորյանը իր մի ռեպլիկով լրատվականների թոփ լուրերի առաջնային սանդղակներում տեղ զբաղեցրեց: Մանվել Գրիգորյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին տեսնելով, բացականչեց. «Յա՜, էն ում ախպերն ա»: Ողջագուրվելուց հետո նրանք միասին մտան Մարզահամերգային համալիր: Խոսքն ու մտածողությունը ծնունդ են առնում համապատասխան միջավայրում, իսկ երբ այդ միջավայրը նաև նպաստավոր պայմաններ է ստեղծում, ինչ որ պահի ամենաարատավոր երեւույթն էլ կարող է դառնալ ոչ վերահսկելի: Առակն այն կցուցանե, որ եթե Սերժ Սարգսյանին, իսկապես, մտահոգում է կուսակցականների հրապարակային խոսքը, որից կախված է նաեւ կուսակցության վարկանիշը, ապա պետք է նա ձերբազատվի նման մականունավորներից: Ցավալին այն է, որ քաղաքական և բիզնեսի աշխարհին սերտաճած է նաեւ եկեղեցին եւ այսօր Կճոյանի նկատմամբ գեներալի պահվածքը ասվածի վառ ապացույցն է: Ավելին, այսօրվա համագումարում արձանագրված իրողություններն ու ԳՄ կազմում կատարված տեղաշարժը ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը կտրուկ բարեփոխումների չի գնում: Նրա բոլոր գործողություններն ուղղված էին իշխանության տարբեր թեւերի պահանջների ու սպասելիքների իրացմանը: Մի կողմից նա թռիչքային առաջընթաց ապահովեց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի համար, հատուկ նրա համար բացվեց նոր հաստիք՝ կուսակցության առաջին փոխնախագահի, քանի որ օդ ու ջրի պես կախված է մինչեւ խորհրդարանական ընտրությունները դիվիդենտներ շահելոը հարցը, իսկ Կարեն Կարապետյանի նշանակումը հանրության մոտ որոշակի հույսեր է առաջացրել: Մյուս կողմից նա չի նեղացնում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ ԳՄ տանելով Աբրահամյանի մերձավոր Արփինե Հովհաննիսյանին, նա չի անտեսում նաեւ իր մերձավորներից մեկի ազդեցության տիրույթում գտնվողներին, նախկին ՄԻԱԿ-ական Սամվել Ֆարմանյանը նույնպես նշանակվում է ԳՄ անդամ: Նա հաջողացրել է նաեւ այնպես անել, որ կառավարության փոփոխությունից հետո կադրային ցունամիից հետո որեւէ թշնամի չի վաստակել: Համագումարի էին ժամանել ու Սերժ Սարգսյանին իրենց հավատարմությունն էին հայտնում նախկին բազում պաշտոնյաներ՝ Գագիկ Բեգլարյան, Սուրիկ Խաչատրյան, Ալիկ Սարգսյան եւ այլք, որոնք հասկանալի է, որ որոշակի ակնկալիքներ ունեն Սերժ Սարգսյանից, իսկ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը նույնիսկ չբացառեց իր վերադարձի հավանականությունը, խոստովանեց, որ պատգամավորական հայտ է ներկայացնելու՝ ըստ ամենայնի պայթեցնելով այն թամաշան, որը ձեռնադրել է Սերժ Սարգսյանը, թե գնում է ռադիկալ փոփոխությունների, հրաժարվում վարկաբեկվածներից ու ՀՀԿ-ն ռեսթարթի է ենթարկում:
Անի Սահակյան

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am