Սերժ Սարգսյանը ոնց կասի... և վեր՛ջ

Այլեւս իրողություն է Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարը, որը խոստանում էին պատմական դարձնել, բայց ոչնչով չտարբերվեց նախորդներից: Նույն պաթոսախեղդ ելույթները, նույն պլպլան հագուստներով ու միանման սանրվածքով տիկնայք ու նույն ճռճռան խոստումները, որոնք ականջ պայթեցրեցին: Ու եւս մեկ անգամ պարզ դարձավ, որ ՀՀԿ-ում ոչ թե առաջնորդվում են գաղափարների ու սկզբունքների գերակայությամբ, այլեւ գործում է անձի պաշտամունք: Բոլոր առիթներով ՀՀԿ-ականները թմբկահարում են, թե ՀՀԿ-ն միահեծան կուսակցություն չէ, որ այստեղ որոշումներն ընդունվում են կոլեգիալ, այդ մեսիջն էր պարունակում նաեւ Սերժ Սարգսյանի այսօրվա ելույթը: Մինչդեռ իրականությունը տրամագծորեն այլ էր: Համագումարին ժամանել էին հին ու նոր, պաշտոնյա ու գործազուրկ ՀՀԿ-ականներ, ու հատկապես վերջինները, որոնք տարբեր ժամանակներում ու պատճառներով այսօր անգործ ու անպաշտոն են մնացել, լիակատար անորոշության մեջ էին իրենց ապագայի մասին: Ավելին, նրանք անկեղծորեն չէին թաքցնում, որ այդ ապագան պետք է որոշի Սերժ Սարգսյանը ու ինչպես որոշի, իրենք հլու-հնազանդ պատրաստ են համակերպվել պարտադրված ճակատագրի հետ:
Օրինակ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը համառորեն ընդդիմանում էր շփվել լրագրողների հետ, թեեւ նախկինում դա Ալիկ Սարգսյանի ամենասիրելի զբաղմունքներից մեկն էր: Նա չէր պատասխանում հարցերին, բայց մի հարցում լռել չկարողացավ: Հնարավո՞ր է նորից համակարգ վերադառնա կամ խորհրդարանական ընտրություններին մասնակցի ՀՀԿ-ի ցուցակով, նա պատասխանեց. «Ոչ մի բան այս պահին չեմ կարող ասել, դա իմ ցանկությունը չէ, Հանրապետության նախագահի որոշելիքն է, ինչպես կորոշի, այդպես էլ կշարունակեմ իմ գործունեությունը»:
Համագումարից առաջ լրագրողները նաեւ Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի առաջիկա պլանների մասին փորձեցին տեղեկանալ, հետաքրքրվեցին` նույն եռանդո՞վ է մասնակցելու առաջիկա ընտրություններին: «Ժողովուրդ ջան, մենք բոլորս քաղաքականության մեջ ենք: Եթե նույն եռանդով չպիտի աշխատենք, ի՞նչ է նշանակում, որ մենք ամեն անգամ աշխատում ենք` աշխատանքի տեղավորվելու համա՞ր»,- ասաց Բեգլարյանը: Նոր պաշտոնի առաջարկի մասին էլ բացասական պատասխանեց «Եթե լինեն առաջարկներ, խոստանում եմ առաջինը լրագրողներին տեղյակ պահել»,- ասաց նա ու չմոռացավ ավելացնել, որ կուսակցությունն ու նախագահը ոնց որոշեն, ինքը կընդունի ի գիտություն: Նույնիսկ զսպվածություն էր իջել նախկինում անբռնազբոս պաշտոնյաների վրա: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով պաշտոնանկությունից հետո պարծենում էր, թե նորից հետո է գալու, այսօր պապանձվել էր իր ապագայի մասին հարցերից: Մի փոքր հստակություն կար միայն Սերժ Սարգսյանի մտերիմ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մոտ, նա ասաց, որ ամենայն հավանականությամբ, կառաջադրվի խորհրդարանական ընտրություններին:
Այս խմբակային ստրկական կեցվածքը մի բանի մասին է խոսում, կամ ՀՀԿ-ում ստում են ասելով, որ այստեղ դիկտատուրա չկա ու հարգում են բազմակարծությունը, որի հիման վրա են ընդունվում որոշումները: Կամ էլ մարդիկ ինքնակամ ընտրել են ստրկանալու, ծառայելու ճանապարհը: Նրանք չեն պատրաստվում սպանել իրենց մեջի ստրուկին, չեն համարձակվում խոսել անգամ սեփական ցանկությունների մասին՝ համարելով, որ մեծ մեղք են անում, քանզի Սերժ Սարգսյանը իրենց չի լիազորել նման ցանկություն ունենալ: Ամենուր է խրախուսվում անձի անկախությունն ու սկզբունքայնությունը, մինչդեռ այս մարդիկ իրենց վարքագծով ամրագրում են այն կարծիքը, որ ՀՀԿ-ն ստրուկների բուծարան է:
 Անի Սահակյան

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am