«Սասնա ծռեր» հիմնադրամը կփոխի անունը. Հայտարարություն

«Սասնա Ծռեր» բարեգործական հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով վերջին օրերին «Սասնա ծռերի» խմբի ու նրանց ընտանիքների անդամների կողմից տարածած հայտարարություններին: ««Սասնա Ծռեր» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է քաղբանտարկյալների, քաղհալածյալների և հուլիսյան օրերի ընդվզումների ընթացքում ձերբակալվածների ընտանիքներին բարոյական, տնտեսական և փաստաբանական օգնություն ցուցաբերելու առաքելությամբ: Հիմնադրամը քաղաքական կազմակերպություն չէ և ոչ էլ որևէ քաղաքական կառույցի կցորդ: Եթե այն ունի քաղաքական հռչակագիր, ապա, դա մարդու իրավունքների Ժնևյան կոնվենցիան է, իսկ քաղաքական ուղղվածությունը՝ մարդասիրությունը։ Չնայած քաղաքական ճնշմանը Հիմնադրամը միշտ մնացել է Բարեգործական դաշտում։ Հիմնադրման պահին առավել համահունչ էր հիմնադրամն անվանել «Սասնա Ծռեր» անունով, քանի որ հենց «Սասնա Ծռեր» խմբի ընդվզումից ու դրան հաջորդած ձերբակալություններից էր ոգեշնչված հիմնադրամը ստեղծելու գաղափարը: Ստեղծման պահից՝ 2016 թ. օգոստոսի 17–ից հիմնադրամն անցել է որոշակի ճանապարհ ու որոշակի փոփոխությունների ենթարկվել, չնայած դրան հավատարիմ մնալով իր նախնական նպատակին: Հոգաբարձուների խորհրդի հինգ անդամներից երկուսն իրենց սեփական դիմումով հրաժարվել են անդամակցությունից ։ Հիմնադրամն անընդհատ ձգտել և ձգտում է գտնել իր շահառուների ընտանիքներին օգնելու ավելի ու ավելի էֆեկտիվ, արդիական ու գրագետ ռազմավարություններ, նաև, կազմակերպում է լրացուցիչ գումարներ հայթայթելու զանազան միջոցառումների շարք: Սակայն, վերջին օրերին «Սասնա Ծռեր» խմբի անդամների և նրանց ընտանիքների անունից տարածվել են իրար հաջորդող հայտարարություններ, որոնցով, փաստացի, հրաժարվում են հիմնադրամի ծառայություններից: Անգամ առաջարկվում է փոխել հիմնադրամի անունը: Տեղեկացնում ենք,որ հիմնադրամի անվան փոփոխման հարցը արդեն իսկ մտցված է վերակազմավորման գործընթացի օրակարգ: Ինչ վերաբերում է շահառուների ցանկերը վերանայելուն,ապա, շահառուների ցանկում փոփոխություններ առայժմ չեն կարող իրականացվել, քանի դեռ հիմնադրամի հաշիվների վրա կան նվիրատվություններ, որոնք շահառուներին դեռ չեն փոխանցվել: Այն հնարավոր կլինի իրականացնել միայն հանգանակված գումարները բոլոր հասցեատերերի միջեւ բաշխելուց հետո: Բոլոր քաղբանտարկյալ կամ քաղհալածյալ ճանաչված անձանց ընտանիքները հնարավորություն կունենան դիմել ֆոնդին՝ շահառու ճանաչվելու համար: Հիմնադրամը չի պատրաստվում ոչ պարտադրել իր աջակցությունը, ոչ էլ խտրական լինել շահառուների ընտրության հարցում: Մենք վերահաստատում ենք մեր նվիրումը Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հալածանքների կասեցման գործին, քաղբանտարկյալների ընտանիքների աջակցությանն ու Հայաստանի Հանրապետության կայացմանը որպես ազատ, ուժեղ, ժողովրդավարական պետություն»,-ասված է հայտարարության մեջ: Նշենք, որ օրեր առաջ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ դուրս է եկել «Սասնա ծռեր» հիմնադրամից: Խորհրդից դուրս է եկել նաև «Սասնա ծռեր» խմբի անդամներ Սերգեյ և Արեգ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am