Նոր Կյանքի ընդդիմադիր գյուղապետն ամուսնացավ Եռաբլուրում. Ա1+

Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում այս տարի առաջին անգամ տեղի ունեցավ պսակադրության արարողություն։ Փեսան՝ Նոր կյանք համայնքի նորընտիր գյուղապետ Գարիկ Սարգսյանն էր, ով « Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իր հարսնացուի հետ ուխտ էին արել ամուսնանալ հենց Եռաբլուրի եկեղեցում։ «Երգիչ Դավիթ Ամալյանը մի օր իր խոսքում ասաց, թե ինչու Եռաբլուրում պսակադրության, մկրտության արարողություններ չեն անում, որպես նոր կյանքի խորհուրդ, և այդ օրը ուխտ արեցի, որ պետք է ամուսնանամ հենց այստեղ»,- նշեց Գարիկ Սարգսյանը։ erablur Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Բաբկեն քահանա Հայրապետյանի խոսքով` Եռաբլուրում պսակադրության արարողություններ շատ են եղել և այս դեպքն առաջինը չէ։ «Մի քանի տարի առաջ մի աղջիկ խնդրել էր, որ իր պսակադրության արարողությունը այստեղ տեղի ունենա, որովհետև հայրը զոհվել էր և թաղված էր Եռաբլուրում, իսկ աղջիկը ցանկանում էր, որ պսակադրության ժամանակ հայրը կողքին լինի», ասաց Տ. Բաբկեն քահանա Հայրապետյանը։ Տեր հայրը նաև հավելեց, որ Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցին ոչնչով չի տարբերվում Հայ առաքելական եկեղեցուն պատկանող մյուս եկեղեցիներից և, չնայած պանթեոնում գտնվելուն, այստեղ ևս կարող են անցկացվել պսակադրության, մկրտության և այլ եկեղեցական արարողություններ։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am