Հովհաննես Ազոյան.«Կուզեի ասել, որ կնոջը պետք է սիրել անխնա, բայց...». Bravo.am

Դերասան, շոումեն Հովհանես Ազոյանին հյուրընկալվեցի աշխատանքային սովորական օր` իր հիմնած ռեստորանում: Նա անկեղծացավ, որ վերջին շրջանում խուսափում է հարցազրույցներից, պատճառն անիմաստ հարցադրումներն են: BRAVO.am-ը բացառիկ կարգով ներկայացնում է Հովհաննես Ազոյանի մտորումները կյանքի, գինու ու կանանց մասին: Դերասանը պատմել է նաեւ իտալացի ռեժիսորից ստացած առաջարկի մասին:

Հովհաննես Ազոյանը
«Իմ ազատությունը»     Ներքին ազատությունն ինձ օգնեց, որպեսզի աճ գրանցեմ դերասանական կարիերայում: Հոգու, մտքի ազատությունն ամեն հարցում կարեւոր է` թե՛ անձնական երջանկության, թե՛ կարիերայի համար: Ազատությունը մարդու կոդերի մեջ է: Մարդու ճակատագիրը որոշումների շղթա է, բայց որոշումների տեսակը, ձեւը կոդերի մեջ է:   «Օրս սկսում եմ գինով»   Գինի խմել շատ եմ սիրում եւ օրս սկսում եմ գինով: Հայկական գինի եմ շատ սիրում, «Ոսկեվազն» իմ ամենասիրելին է. ֆանտաստիկ գինի է: Սկզբում սկսել եմ խմել արտասահմանյան գինիներ, տարբերությունն էի ուզում զգալ` համերի, բույրերի, հետո բացահայտեցի «Ոսկեվազը»: Գինին իմ տարերքն է: Գինու գիտակ չեմ, բայց սիրահար եմ:   Կինը գինի է   Կինն ու գինին շատ նման են իրենց զգայունությամբ: Գինին անընդհատ ապրում է,  պրոցեսի մեջ է, ինչպես եւ կինը: Օրինակ` տղամարդն այդպիսին չէ, նա կարող է պրոցեսի մեջ չլինել, անջատել իրեն եւ միայն որոշ ժամանակ անց միանալ: Տղամարդը դժվար է մտնում պրոցեսի մեջ, բայց կինն անընդհատ դրանում է: Այդ առումով կինն ու գինին նման են եւ միասին հաղթում են քաջ հերոսին: Ինձ էլ են հաղթել թե՛ կինը, եւ թե՛ գինին: «Այդպիսի կանանց հետ սեքսն ավելի հաճելի է»   Ինձ դուր են գալիս խելացի կանայք: Գեղեցկությունը կարեւոր բաղադրիչ է, բայց չի կարող մոռացնել տալ կնոջ հիմարությունը: Նույնն է, թե գեղեցիկ շշով մատուցվի անհամ գինի: Միեւնույն ժամանակ, հնարավոր է` անշուք շշով այնպիսի գինի մատուցվի, որ չամաչես բացահայտ խմել, կամ այդ կնոջը բացահայտ սիրել… Կնոջ խոսքն է շատ կարեւոր, եւ խոսքերից կարելի է հասկանալ նրա խորությունը: Այդպիսի կանանց հետ սեքսն ավելի հաճելի է, հետաքրքիր եւ երկարատեւ: Անընդհատ նկարվող կինը հիմար կին է, ամեն րոպե հեռախոսի մեջ մտած կինը հիմար ու թմրամոլ կին է, որը  դատարկաբանությամբ է զբաղվում: Իմ հաջորդ կինն այդպիսին չպետք է լինի: Խանդը   Խանդոտ եմ: Իմ ինքնավստահությունը շատ է. ով ինձ սիրում է, վստահ եմ, որ սիրում է, եւ վերջ: Բայց եթե կորցրել եմ ինքնավստահությունս… Խանդս դրսեւորվում է տխրությամբ:   «Եթե նորից ապրեի…»   Եթե նորից ապրեի, կչափավորեի խելագարություններս: Ծայրահեղ եմ:
Հովհաննես Ազոյանը
«Հայաստանի կյանքը նման է իմ կյանքին»     Հայաստանի կյանքը շատ նման է իմ անձնական կյանքին. նույն խնդիրներն են: Տեսնում եմ, թե Հայաստանում ինչ խնդիրներ կան, իդենտիֆիկացնում եմ իմ խնդիրների հետ եւ փորձում փոխել դրանք: Փառք Աստծո, ստացվում է: Իմ կյանքում վերացրել եմ սուտն ու  կեղծիքը: Ազնիվ եմ ինքս ինձ հետ վարվում, իմ քայլերն ազնիվ են երկրորդ անձի նկատմամբ: Չկա մեկը, ով կասի, թե Հովհաննես Ազոյանն անազնիվ է: Կուզեի, որ Հայաստանում մարդկանց հոգեւոր ու մարմնական ազատությունը ներդաշնակ լիներ: Երբ այդ երկու ազատությունները բախվում են միմյանց, ծնվում են սուտը, չարիքը, սթրեսը, դեպրեսիան, եւ այդ ամենը մետաստազներով փոխանցվում է ամեն ինչին` մինչեւ երկրի տնտեսությանը:   Ինչն է լիցքաթափում   Ինձ կարող է սեքսը լիցքաթափել, ինձ կարող է սերը լիցքաթափել, երաժշտությունը, մեկ բաժակ վիսկին, լավ զրույցը, ապագայի մասին ծրագրերը կամ լավ առաջարկը:   Կնամո՞լ, թե՞ կնամեծար   Ես կնասեր եմ: Համարում եմ, որ կինը մարդու կատարյալ տեսակն է` իր զգայունությամբ: Տղամարդու գործն է կնոջով զմայլվելը, իսկ կնոջ պարտականությունն է միշտ զմայլել տղամարդուն: Կուզեի ասել, որ կնոջը պետք է սիրել անխնա, բայց հիմա ասում եմ, որ պետք է սիրել չափավոր. այդպիսին են խաղի կանոնները: Կինը չպետք է լինի մեղադրող: Մեղադրողը կինն ալարկոտ է:   Ամուսնալուծությունը   Շատ դժվար է հաղթահարել ամուսնալուծության փուլը: Կյանքիս 11 տարին անցկացրել եմ մի մարդու հետ, ու հիմա բախվում եմ իմ անցյալին, իմ հուշերին: 34 տարեկան եմ ու կյանքիս հասուն կեսն ապրել եմ մի մարդու հետ..: Պատկերացրեք կամուրջ, որը Ա կետից տանում է Բ  կետ, հատում ես կամուրջը եւ, հետ նայելով, տեսնում, որ ոչինչ չկա: Կյանքը տրագիկ է եւ, միեւնույն ժամանակ, «քոմեդի» է: Պետք չէ արհաստական ձեւով այն դարձնել տրագիկ, կամ էլ արհեստականորեն ծիծաղելի:   Իտալական ֆիլմ   Հունվարին նկարահանվելու եմ իտալական ֆիլմում: Առաջարկ եմ ստացել իտալացի ռեժիսորից, որը Հայաստան էր ժամանել նկարահանումներ անելու: Պատահաբար ծանոթացանք, եւ շատ ուրախացա, որ այդ առաջարկը ստացա:    

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am