ՄԻՊ գործունեությունը կընդլայնվի՞

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին հարցրեց, թե այս փոփոխությունից հետո արդյոք կարող ենք արձանագրել, որ մարդու իրավունքները բարելավվելու է, ՄԻ պաշտպանը լավ ծառայություն է մատուցելու, կառավարման մարմիններն ավելի մեծ գիտակացությամբ են մոտենալու ՄԻՊ-ի կողմից արձանագրված բացթողումներին: «Այո՛, քանի որ նախ՝ նախագիծը լրացնում է ՄԻՊ լիազորությունները, նաև տալիս է լրացուցիչ երաշխիքներ, որ պաշտպանն անկաշկանդ գործի»,- պատասխանեց փոխնախարարը : Հովհաննիսյանը օրինակ բերեց կանխարգելման մեխանիզմը, երբ ոչ միայն պաշտպանը, այլ ՄԻՊ փորձագետների խումբն անարգել իրավունք ունեն մտնել ազատազրկման վայրեր, ինչպես նաև այն, որ նրանց աշխատանքը խոչընդոտելը նույնիսկ քրեական պատասխանատվություն է ենթադրում: «Նշանակում է, որ այո՛, պետական մարմինները էլ ավելի զգոն կլինեն և ոչ մի կերպ չեն խոչընդոտի ՄԻՊ գործունեությունը»,- նշեց նա: Թևան Պողոսյանը նկատեց, թե կառավարման պետական այլ ոլորտներում ՄԻՊ-ի հետ խնդիրներ էին առաջնում: «Ամեն տարի ինչ-որ խնդիր են առաջնում և ՄԻՊ դիտարկումներին ընթացք չի տրվում»,-ասաց նա: Արձագանքելով փոխնախարարը նշեց, թե այս նախագծով ՄԻ պաշտպանի լիազորությունների հարցն է ներկայացվում: «ՄԻ պաշտպանը պետք է վեր հանի մարդու իրավունքների խնդիրները, իսկ թե վեր հանած խնդիրները մյուս պետական մարմինների կողմից ինչպես կլուծվեն, այս օրենքի նախագծով չէ, որ հստակ հետևանքների մասին պետք է խոսվի»,-ասաց նա: Փայլակ Ֆահրադյան

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am