Կարեն Կարապետյանի ժամանակը սահմանափակ չէ

Շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ համագումարի ժամանակ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե իր ղեկավարած կուսակցությունը հաջորդ տարի կայանալիք ընտրություններում ստանա մեծամասնություն, ապա Կարեն Կարապետյանը կշարունակի ղեկավարել գործադիր իշխանությունը: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյան այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի այս հայտարարությանը նշեց, թե Սարգսյանի կողմից կիրառվել է հնարք: «Ալ Ջազիրային տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել է, որ իր վարչապետության հարցը կախված է հաջորդ տարի կայանալիք ընտրություններից հետո»,- ասաց Զուրաբյանը, հավելելով, որ Կարեն Կարապետյանի ֆիգուրը օգտագործվում է միայն խորհրդարանական ընտրություններում հաջողացնելու համար: Այս ամենը նկատի ունենալով Զուրաբյանը գտնում է, որ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի անց, երբ լրանում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետից հետո նա կդառնա վարչապետ: Լրագրողներից մեկի հարցին, թե երկու տարի անց այսինքն Կարեն Կաչապետյանը հետ կգնա Մոսկվա, Զուրաբյանն ասաց, որ այդ հարցերը պետք է ուղղել իրեն: Մեր հարցին, թե հավատում եք իշխանությունների այն հայտարարություններին, որ յոթ հազար քաղաքացի մեկ օրում որոշեց անդամակցել ՀՀԿ-ին, Զուրաբյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Դա ամենախայտառակ բանն է: Գիտեք, որ մասսայաբար ստիպել են ջրի, լույսի, գազի աշխատողներին ընդգրկվել կուսակցության մեջ: Ես ուղղակի զարմանում եմ, իհարկե ռեկլամը բանը հասկանում ենք, բայց միթե՞ նրանք այնքան են կտրված իրականությունից, որ չեն հասկանում, որ այն մարդկանց մոտ առաջացել է զզվանք ՀՀԿ-ի նկատմամբ»: Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե միգուցե հաճույքով են անդամակցել ՀՀԿ-ին, Զուրաբյանը նկատեց, թե կան մարդիկ, ովքեր բռնությունից հաճույք են ստանում, բայց դա ոչինչ չի նշանակում: Փայլակ Ֆահրադյան

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am