ՀԱԿ-ի ինքնաոչնչացումը, Ծառուկյանի գործոնն, ՀՅԴ-ի փափուկ անկյունը

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը տրամաբանական է համարում Gallup-ի հարցումների արդյունքներ։ Օրերս հրապարակված արդյունքներով ՀՀԿ-ն արձանագրել է 19,5 տոկոս, , ԲՀԿ-18,4 տոկոս վարկանիշ, իսկ Կարեն Կարապետյանի վարկանիշը գերազանցում է Սերժ Սարգսյանի հեղինակությունից։ Նշենք, որ մի շարք ՀՀԿ-ականներ արձագանքելով այդ հարցումներին իրենց վրդովմունքն են հայտնել արձանագրված ցուցանիշների առումով՝ կասկածի տակ դնելով դրանց ճշմարտացիությունը. «Ի՞նչ է, իրենք կարծում են, թե ժողովուրդը խելագառվո՞ւմ է ՀՀԿ-ի համար» զարմացած հարցնում է Շիրինյանը, նրա համար տրամաբանական է նաեւ, որ Կարապետյանն ավելի բարձր վարկանիշ ունի, քան ՀՀԿ ղեկավարը.«Ժողովուրդը սպասելիքներ ունի, հասարակության վերաբերմունքը Կարապետյանի հետ կապված պայմանավորված է նրանով, որ նոր մարդ է, այստեղից չի նշանակված, կոռումպացված չէ եւ այլն, այս մտայնությունը կա ժողովրդի մոտ»։ Քաղաքագետը նկատեց, որ ՀՀԿ-ն ունի սոցիալդասակարգային ահռելի զանգված, որը կայուն էլեկտորատ է ապահովում այդ կուսակցության համար, քաղաքագետը հիմնարկությունների օրինակ բերեց,.«Ասենք գազալցակայանների բանվորները իրենց հետ են, որովհետեւ իրենք են երկրի տնտեսական տերը, իրենց խանութներն են, հիմնարկությունները եւ այլն, կապ չունի, թե իրենց անուններով չի գրանցված»։ Անդրադառնալով ԲՀԿ-ին՝ Շիրինյանը հիշեցրեց, որ «ծնված օրից» ԲՀԿ-ն ունեցել է խարիզմմատիկ առաջնորդ, որի հետ է կապվում նրա հեղինակությունը, ու թեպետ Գագիկ Ծառուկյանը հեռացել է քաղաքականությունից, բայց շատերը, քաղաքագետի խոսքով՝ տեղյակ չեն այդ մասին.«ԲՀԿ-ի վարկանիշը Ծառուկյանով է պայմանավորված, որովհետեւ վերջին հաշվով ԲՀԿ-ն առաջնորդի կուսակցություն է։ Թեպետ կա նաեւ այն հանգամանքը, որ վերջին մեկ տարվա ընթացքում ԲՀԿ նոր ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, եւս մի քանի կուսակցականներ այնքան ակտիվ են, որ այդ գործոնն էլ դեր է խաղացել Հետեւաբար, Շիրինյանը ամենեւին էլ զարմանալի չի համարում, որ քաղաքական հայտնի իրադարձություններից ու ԲՀԿ-ի հետ կապված այդքան անցուդարձից հետո անգամ Gallup-ի հարցումները ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի վարկանիշների միջև ընդամենը 1 տոկոսի տարբերություն են արձանագրել , ավելին նա կարծում է, որ ԲՀԿ-ն ռեալ հնարավորություն ունի իշխանափոխություն անելու, մանավանդ, եթե Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն.«Սպասելիքները, որ Ծառուկյանը կվերադառնա , հասարակության մոտ հույս է առաջացնում, հետեւաբար բնական է նման վարկանիշը»։ Հատկապես կտրուկ անկում է ապրել ՀԱԿ-ի վարկանիշը, հարցվածների ընդամենը 1.4 տոկոսն է վստահում երբեմնի արմատական այս կուսակցությանը, Լեւոն Շիրինյանի գնահատմամբ՝ ՀԱԿ-ն ինքն իրեն ոչնչացրեց.«Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտի 8-ից հետո եղած մետամորֆոզներով ՀԱԿ-ը իրեն ոչնչացրեց, եւ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Տեր-Պետրոսյանը տվեց երկրորդ հարվածը, երբ մեկնեց Ստեփանակերտ ու մարդիկ հասկացան, որ այդ հիվանդ երեւակայությունը, որ ինչքան շուտ Ադրբեջանի հետ հարաբերություն ունենանք ու խաղաղությունն այնքան շատ կտրվի, այդ սկզբունքն է այստեղ կրառվում, դա էլ եղավ վերջնական ոչնչացումը»։ Քաղաքագետը ափսոսանք հայտնեց միայն ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի համար՝ ասելով, որ նա մեր նորագույն պառլամենտարիզմի լավագույն հիմնադիրներից է։ Իսկ ՀՅԴ-ն 2000 թվականից ըստ Սեդրակյանի ծառայել է Հայաստանի քաղաքական եւ օլիգարխիկ էլիտային.«Երբ սոցիալական կուսակցությունը դաշնակցում է օլիգարխիկ ուժի հետ ոչ միայն իր համար տաքուկ անկյուն է ապահովում, այլ ոչնչացնում է քաղաքական գործընթացը։ Հետեւաբար պետք չէ զարմանալ, որ ավանդակայն այդ կուսակցությունը չի հաղթահարել 5 տոկոսի շեմը»։ Gallup-ի հարցումների ամենավարկանշային երեք գործիչները Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանն ու Ժիրայր Սեֆիլյանն են, մինչդեռ ոչ Ժառանգությունը ու ոչ էլ Քաղաքացիական պայմանագիրը բարձր վարկանիշներ չունեն։ Շիրինյանն այս առիթով էլ ասաց, որ մարդիկ չեն ճանաչում Փաշինյանի կուսակցությանը, բայց ընդունում են իրենց։ Անի Սահակյան

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am