Շաբոյանի պատասխան հարվածը. ՊԵԿ –ՏՄՊՊՀ՝ հաշիվը դարձավ 1-1

Արտակ Շաբոյանի գլխավորած տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը փոխվում է քաղաքականությունն ու աշխատանքային ոճը: Այս կառույցը, որն իր գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվել է պաշտպանողական տակտիկայով, կտրուկ շրջադարձ է կատարել՝ անցնելով շեշտակի հակահարձակման: ՏՄՊՀ-ն այսօր տարածել է միանգամից երկու հաղորդագրություն, որտեղ նշվում է, որ հայկական երկու ընկերություններ՝ Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Դուստր Մարիաննա» և ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությունները ՌԴ տարածքում հանդիպել են իրացման խոչընդոտների: Հայկական ընկերությունների նկատմամբ, ինչպես նշված է ՏՄՊՊՀ հաղորդագրության մեջ դրսևորվել է անբարեխիղճ մրցակցություն, և փորձ է արվել  հակամրցակցային գործունեությամբ նրանց դուրս մղել ռուսական շուկայից: Հաղորդագրություններից մեկի մեջ, հղում անելով հակամրցակցային մարմնի ղեկավար Արտակ Շաբոյանի խոսքին՝ արվում է հետևյալ մեջբերումը. ««ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների տարածքում տնտեսվարողները պետք է ունենան մրցակցային նույն հնարավորությունները և գործունեության հավասար պայմանները: Մենք օրենսդրության շրջանակներում պաշտպանելու ենք հայկական բարեխիղճ արտադրողների շահերը արտերկրում, որպեսզի վերջինները կարողանան անարգել իրացնել իրենց արտադրանքը»,- իր խոսքում նշել է ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը՝ շեշտելով, որ նման խնդիրները ՀՀ մրցակցային մարմնի ուշադրության կենտրոնում են և երկկողմանիորեն՝ թե՛ արտերկրի տնտեսվարողների համար Հայաստանում և թե՛ տեղի գործարարների համար դրսում պետք է գործի բացառապես արդար և հավասար մրցակցային պայմաններով աշխատելու հնարավորությունը: Սրանով Արտակ Շաբոյանը անուղղակիորեն պատասխանում է նախօրեին ՊԵԿ-ի կողմից տարածված այն տեղեկատվությանը, թե բանան ներկրող տնտեսվարողը ՀՀ տարածքում, մաքսային տարածքն հատելուց հետո իրացման խոչընդոտներ է ունեցել ինչ-որ անհայտ անձանց կողմից: Ապրանքային շուկաներում իրացման խոչընդոտների և խնդիրների կարգավորումը ՏՄՊՊՀ առաջնային պարտականությունն է, մինչդեռ կոնկրետ բանանի վերոնշյալ պատմության դեպքում այդ խնդիրը կարգավորել էր ՊԵԿ-ը: Այսինքն՝ վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակից, ՊԵԿ նախագահը լուծել էր մի խնդիր, որը ՏՄՊՊՀ-ի սուրբ գործն էր: Եվ ահա Շաբոյանը հանդես է եկել պատասխան հարվածով և տեղը տեղին մատնացույց արել, թե իրականում ինչով պետք է զբաղբեր ՊԵԿ-ը: Վարչապետ Կարեն Կարապետյանը, ով կառավարության նիստի ժամանակ հրապարակավ դիտողություն արեց Շաբոյանին,  վերջերս հպարտությամբ հայտարարում էր, թե Հայաստանի առջև բաց է ԵՏՄ 170 մլն-անոց շուկան: Հայաստանը այժմ համարվում է ընդհանուր մաքսային տարածքի մաս, և ՊԵԿ-ը՝ իբրև մաքսային մարմին,  պարտավոր է հետևել, որ հայկական  ապրանքը մաքսային միության տարածքում ունենա հավասար հնարավորություններ: Այսպիսով՝ Շաբոյանը հասկացրել է վարչապետին ու նրա թիմակցին, թե իրեն դիտողություն անելուց առաջ նրանք նախ պետք է հայ տնտեսվարողի հարցերն ու իրավունքները կարողանային պաշտպանել: Այնպես որ՝ ՊԵԿ –ՏՄՊՊՀ  մենամարտում հաշվը դարձավ 1-1: Դավիթ  Մանուկյան

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am